BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

ԱՄՆ նակին նախագահն ու առաջին տիկինը կինոպրոդյուսեր

ԱՄՆ նակին նախագահն ու առաջին տիկինը կինոպրոդյուսերներ կդառնան

Հայտնի է դարձել այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա տիկին Միշելը Netflix ընկերության հետ պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ նրանք ընկերության համար ֆիլմերի և սերիալների պրոդյուսինգ են անելու: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Netflix-ը միջազգային ընկերություն է, որը զբաղվում է ֆիլմերի, սերիալների, շոուների և այլ վիդեոկոնտենտի արտադրությամբ: Netflix-ի մշտական բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 100 մլն. օգտատեր:
Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ Netflix-ն օգտագործել քաղաքական նպատակների հասնելու համար: Մասնավորապես, Օբաման չի պատրաստվում ընկերության միջոցով պոլեմիկայի մեջ մտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Netflix-ում հաղորդել են, որ Բարաք և Միշել Օբամաները գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, սերիալներ և շոուներ կարտադրեն, որոնցում շատ ուշադրություն կդարձվի այն թեմաներին, որոնք նախկին նախագահը բարձրաձայնում էր 8-ամյա իր նախագահության ժամանակ:
Վերջին մեկուկես տարիներին, ինչ Օբաման նախագահական աթոռը զիջել է Թրամփին, նա աշխատել է երկրի քաղաքական կյանքից մի կողմ քաշվել: Շատերը նրանից սպասում էին ներկա նախագահի հետ ակտիվ պայքար, որը ձգտում է շատ բան ոչնչացնել նրանից, ինչ իրենից հետո թողել է Օբաման: Սակայն նախկին նախագահը հազվադեպ է մեկնաբանում Թրամփի գործողություններն ու զերծ է մնում աղմկահարույց քաղաքական հայտարարություններից:



Կարդացեք նաև.



Netflix-ի հետ Բարաք և Միշել Օբամաների պայմանագրի ֆինանսական մանրամասներն, ինչպես նաև տևողությունը չեն բարձրաձայնվում:
Netflix-ի կոնտենտի տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել է. «Բարաք և Միշել Օբամաները աշխարհի ամենահարգված և ընդունված անձանցից են: Այժմ նրանք բացառիկ հնարավորություններ ունեն մարդկանց պատմությունները լուսաբանելու համար»:
«Մենք անասելի հպարտ ենք, որ հենց Netflix-ն է դարձել այն պլատֆորմը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները կարող են կիսվել այդ պատմություններով», — ընդգծել է Սարանդոսը:
 



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել