The New York Times-ը զգուշացնում է՝ ԱՄՆ-ը խստացրել է վիզայի կանոնները
Նախկինում այս կարգը վերաբերում էր միայն առաջին ամսվան: Եթե երեք ամսվա ընթացքում պարզվի, որ փոխել եք այցի նպատակը, օրինակ՝ որոշել եք աշխատել, ամուսնանալ կամ սովորելու համար հայտ եք ներկայացրել, ապա ձեր գործողությունները կորակվեն որպես ԱՄՆ կառավարությանը խափելու փորձ և կարգի խախտում: Պատասխան քայլը կլինի այն, որ երկրորդ անգամ չեն թույլատրի երկիր մուտք գործել, անգամ կարող են դեպորտ անել:
Այս կարգի մասին տեղեկացված են ԱՄՆ դիվանագիտական բոլոր կառույցները: Հրամանը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը:
Կարդացեք նաև.
- Ռուս-ամերիկյան դիվանագիտակռիվը ազդում է հասարակ քաղաքացիների վրա. վիզա ստանալը դարձել է մղձավանջ
- «Մերժված է». Թրամփը խստացնում է վիզայի տրամադրման կարգը. ո՞ր երկրներին է դա վերաբերում
- Մերօրյա հերոսները, Երևանի նոր արձանները, Jamson Party-ն ու առանց վիզայի իրանցիները
Ըստ The New York Times-ի, վիզայի տրամադրման նոր կարգով Թրամփը փորձում է վերահսկել միգրացիոն հոսքը: Փաստաբանները զգուշացնում են՝ եթե Միացյալ Նահանգներ գնաք ճանապարհորդելու, հանկարծ սիրահարվեք, ամուսնանաք ու գրին քարտի հայտ ներկայացնեք, ապա, ըստ նոր կարգի, ձեզ հաստատ կմերժեն:
2017-ի սկզբին, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, Թրամփը հրահանգեց արգելել մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, սակայն ԱՄՆ դատարանը չեղարկեց նախագահի հրամանը: Հունիսի սկզբին հայտարարվեց՝ ԱՄՆ վիզա տրամադրելու ժամանակ դեսպանատունն իրավասու է պահանջել սոցցանցերի տվյալներ:
Ըստ վիճակագրության, 2016-ին տրամադրվել է ավելի քան 10 մլն. ԱՄՆ մուտքի վիզա: Նոր կարգը ենթադրում է թվի կտրուկ նվազում:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)