Կարմիրի 30 երանգները. Ոճի և կանացիության 5 խորհուրդ Վալենտինոյից
Նորաձևության աշխարհ Վալենտինո Գարավանին ներխուժեց 60-ականների կեսին: Երիտասարդ մոդելավորողին հայտնիություն ապահովեցին Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քենեդին և արքայադուստր Մարգըրեթը: Հենց նրանք հավատացին ու վստաեցին Վալենտինոյին իրենց ոճը:
Ավելի քան 40 տարի է Վալենտինոն աստղերի ֆավորիտ դիզայներն է: Նրա զգեստներով են կարմիր գորգ դուրս գալիս Էնն Հեթուեյը, Ջուլյա Ռոբերթսը, Քեյթ Բլանշեթը, Սառա Ջեսիքա Փարքերը: 2007-ին կարմիրի 30 երանգները մեզ պարգևած Մաեստրոն ավարտեց կարիերան, բայց նրա անունը կրող նորաձևության տունը, որը ղեկավարում են դիզայներներ Պիեռպաոլո Պիչոլին և Մարի Գրացի Կյուռին, շարունակում են ֆեշըն ինդուստրիայում պահպանել Վալենտինոյի դիզայներական ավանդույթները:
FASHION 2016. Գարուն-ամառ սեզոնի ամենամոդայիկ պայուսակները
FASHION 2016. Գարուն-ամառ սեզոնի ամենանորաձև կոշիկները
Նրբագեղության վարպետի հինգ ոսկե կանոնները կիրառելի և,ինչ-որ տեղ նաև պարտադիր են բոլոր կանանց ու աղջիկների համար:
-Ժամանակ ծախսե´ք ինքներդ ձեր վրա:
Մինչև զգեստը հագնելը անթերի հարդարեք ոտքի և ձեռքի եղունգները: Հանեք հոնքերը և փափկեցրեք կրունկների ու թևերի արմունկների մաշկը:
-Մի´ բարդացրեք:
Մեղմ շպար ու պարզ սանրվածք: Գեղեցիկ ականջօղ և թևնոց՝ համաձայն եմ, բայց ապարանջանը հավատացեք չափազանց շատ է:
-Ավելորդ ո´չ մի բան:
Կոկտելային զգեստ մինչև ծնկները գեղեցիկ կոշիկի կամ պայուսակի հետ, կամ էլ սև տաբատ, մետաքսե վերնաշապիկի, բալետկաներ, խոշոր ականջօղեր հետ, և դուք շքեղության մարմնացում եք:
-Մի´ խնայեք դերձակին վճարելիս:
Կախիչից վերցված զգեստը միշտ չէ, որ կատարյալ է « նստում» և հաճախ շտկման կարիք է լինում: Լավ դերձակ ունենալը պարտադիր է:
-Ընտրեք կարմի´րը:
Վալենտինոն բյուստե-զգեստների ու կարմիրի «մոլագար է»: Տղամարդիկ այդ երկուսից խենթանում են՝ վստահ է մաեստրոն:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)