Այս 3 քայլերը կօգնեն հասկանալ` ինչ եք ակնկալում ամուսնությունից
1. Մտածեք ձեր նպատակների ու կարիքների մասին
Կարելի է դասակարգել պահանջներն ու կարիքները 3 խմբի
- Պահանջներ, որոնք կարելի է բավարարել միայն զուգընկերոջ օգնությամբ:
- Պահանջներ, որոնք կարելի է բավարարել զուգընկերոջ կամ մտերիմ այլ մարդու հետ (ընկեր, բարեկամ):
- Պահանջներ, որոնք կարելի է բավարարել զուգընկերոջ, մտերիմի օգնությամբ կամ էլ ինքնուրույն:
Մեկի համար պահանջները կամ նպատակները, որոնք իրականանում են ամուսնության միջոցով, կարող են ներառել երեխաների համատեղ դաստիարակություն, ընտանիքում հոգեբանական ջերմ մթնոլորտ, սեքսուալ առողջ կյանք: Այս կատեգորիաներին կարող են դասվել այնպիսի նպատակներ, ինչպիսիք են դժվար իրավիճակներում էմոցիոնալ աջակցությունը, ուրախ պահերի համատեղ ապրումները, քաղաքականության քննարկումն ու մշակութային միջոցառումների այցելությունը:
Սեփական նպատակները հստակեցնելու համար կարելի է առանձնացնել կյանքի տարբեր ոլորտներ` մարդկանց հետ հարաբերություններ, աշխատանք, ֆինանսներ, հանգիստ, հոգևոր կյանք, քաղաքացիական դիրքորոշում, երեխաների դաստիարակություն:
2. Գնահատեք ձեր ունեցած ռեսուրսներն ու հմտությունները
Մտածեք` որ ոլորտներում է ձեր ամուսնությունը կաղում պահանջների ու նպատակների իրականացման հարցում: Փորձեք հասկանալ` այդ ոլորտում մեկ այլ մտերիմի կամ ըտնկերոջ հետ այդ պահանջները կբավարարվեն, թե ոչ: Օրինակ` եթե նկատում եք, որ օֆիսային առօրյայի քննարկումը ձանձրացնում կամ նյարդայնացնում է ձեր զուգընկերոջը, փորձեք այդ տեղեկությունը կիսել Ձեր գործընկերներից մեկի հետ: Կամ, եթե նկատում եք, որ ձեր չափազանց հոգատար վերաբերմունքը խեղդում է ձեր զուգընկերոջ ազատությունը, ձեր օգտակարությունն ուղղեք մեկ ուրիշին աջակցելուն կամ խնամելուն:
Կարդացեք նաև․
- 6 հարց, որոնք պետք է քննարկել նոր զուգընկերոջ հետ սեքսից առաջ
- Ե՞րբ ես ամուսնանում․ ինչպե՞ս պատասխանել հարաբերությունների մասին նյարդայնացնող հարցերին
- Ի՞նչ են սեքսում իրականում ցանկանում տղամարդիկ և կանայք. նախասիրությունները նույնն են
Քիչ հավանական է, որ մեկ մարդը կարող է ունենալ ձեր պահանջները բավարարելու ունակությունների օպտիմալ քանակությամբ հմտություններ:
Բացի այդ, զուգընկերը չի կարող անընդհատ Ձեր կողքին լինել: Նա կարող է մեկնել գործուղման, հիվանդանալ, շատ զբաղված լինել: Այդ պատճառով կարևոր է կարողանալ ամեն հարցում կախման մեջ չլինել զուգընկերոջից:
3․ Ձեր պահանջներն իրականացնելու ծրագիր մշակեք:
Սկզբում գնահատեք որքանով են Ձեր կամ Ձեր գործընկերոջ ջանքերն արդարացնում սպասելիքներն ու բավարարում այս կամ այն պահանջները: Եթե գործադրած ջանքերն արդարացված են, ապա շարունակեք, ջանք ու եռանդ մի խնայեք:
Եթե հասկանում եք, որ նպատակին հասնելու համար չափազանց շատ էներգիա ու ջանք եք թափում, ապա փորձեք վերանայել ծրագիրը: Փորձեք աշխատել ինքներդ ձեր վրա. Խուսափեք անտեղի կոնֆլիկտից, գրագետ արտահայտեք ձեր զայրույթը:
Գնահատելով ձեր պահանջներից յուրաքանչյուրը, որը ցանկանում եք բավարարել ամուսնության միջոցով, կկարողանաք օգտվել Ձեր և ձեր զուգընկերոջ ուժեղ կողմերից: Իմանալով Ձեր զուգընկերոջ, Ձեր և մտերիմների ուժեղ կողմերը ավելի հեշտ կլինի բավարարել պահանջներն ու իրականացնել նպատակները։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)