[Անիծյալ երկուշաբթին] Ինչպե՞ս փրկել աշխարհը (կամ գոնե ինքդ քեզ)
- Մի հետևեք լուրերին կամ գոնե կրճատեք չափաբաժինը
Այսօր լրատվական դաշտն այնքան բացասական է, որ նույնիսկ մեր հոգեկան առողջության վրա է ազդում: Մենք հաճախ բախվում ենք թերի կամ սխալ ինֆորմացիայի հետ: Այն բևեռացնում է մարդկանց և դարձնում պակաս հանդուրժող: Այդ ինֆորմացիոն հեղեղը մեզ նաև շեղում է իրական խնդիրներից:
- Ի՞նչն այնպես չէ աշխարհի հետ
Հիշեցի հայտնի միտքը, թե աշխարհի խնդիրն այն է, որ հիմարները չափազանց վստահ են իրենց վրա, իսկ խելացիները լի են կասկածներով: Ինչո՞ւ են հիմար մարդիկ այդքան ինքնավստահ: Որքան քիչ գիտելիք ունեն մարդիկ, այնքան ավելի հակված են գերագնահատելու իրենց կարողությունները: Նույն կերպ, խելացի մարդիկ հակված են կասկածի տակ դնել իրենց գիտելիքները:
Խելացի մարդիկ գիտակցում են, որ նրանք ամեն ինչ չէ, որ գիտեն: Հիմար մարդիկ գաղափար չունեն, թե ինչ չգիտեն, դրա համար էլ ավելի հեշտ է մտածել, որ ամեն ինչ գիտեն: Ողբերգությունն այն է, որ նրանց արարքներն էլ հիմնված են հենց այդ համոզմունքի վրա և այդ ամենի գինը վճարում ենք մյուսներս:
Կարդացեք նաև.
[Անիծյալ երկուշաբթին] Տասնամյակն ավարտվեց․ 5 կարևոր դաս 2010-ականներից
[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Եթե ինքնակազմակերպումը բարդ է թվում, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում
[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. լավատեսություն` տասնամյակի ավարտին
- Ավելի լավ է գերագնահատել, թե՞ թերագնահատել ինքդ քեզ
Մենք սովորություն ունենք գերագնահատել ինքներս մեզ և մեր կարողությունները: Սա հաճախ մեծ խնդիրների պատճառ է դառնում: Ինքնաճանաչման համար կարևոր է հասկանալ, որ դու այնքան լավը չես, որքան պատկերացնում ես: Մյուս կողմից, քեզ թերագնահատելու մոլուցքը նոր կարողություններ բացահայտելու հնարավորություն է տալիս:
Կա նաև այլ կարծիք, որը հաստատվում է գիտական տեսությամբ: Մարդիկ, որոնք հավատում են, որ հաջողակ են լինելու` հաջողակ են լինում: Մարդիկ որոնք իսկապես հավատում են, որ կհաղթահարեն քաղցկեղը, հիմնականում հաղթահարում են այն:
- Ի վերջո, մենք պետք է գերագնահատե՞նք, թե՞ թերագնահատենք մեզ
Իմ եզրակացությունը հետևյալն է` գերագնահատեք ձեր ապագան, թերագնահատեք ձեր անցյալը: Գիտակցելը, որ դու քիչ բան գիտես` թույլ է տալիս նոր հեռանկարներ բացել, բայց ապագայի հանդեպ դրական ակնկալիքներն էլ ձեզ կօգնեն ավելի մեծ նվաճումներ ունենալ:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում