BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Իդեալական աշխատավայրի չեք-լիստ․ ի՞նչն է ազդում արդ

Իդեալական աշխատավայրի չեք-լիստ․ ի՞նչն է ազդում արդյունավետության վրա

1. Ջերմաստիճան


Տարածքի ջերմաստիճանն ազդում է աշխատունակության վրա: Դժվար է աշխատել, երբ գրասենյակում շատ շոգ է կամ շատ ցուրտ: Տաք եղանակին սենյակում պետք է լինի  23–25 °C, իսկ ցուրտ եղանակին` 22–24 °C: Xiaomi-ն առաջարկում է ոչ թանկ գաջեթ, որը կչափի ջերմաստիճանը, օդի խոնավությունը:

2. Բնական լույս


Կենտրոնանալու համար բավական է փոխել լամպը կամ տեղափոխվել լուսամուտի մոտ: Աշխատունակության համար օպտիմալը բնական ու արևային լույսն է:  Արևային լույսին այլընտրանք կարող են լինել նեյտրալ սպիտակ լույսերը, որոնք ունեն 4 500–5 000 К ջերմություն: Ջերմստիճանը նշվում է լամպի տուփի վրա:

3. Հարմար աթոռ


Մեջքի ցավերը, ուսերում լարվածությունը հուշում են, որ աշխատանքային աթոռը շատ ցածր է: Շատ բարձր աթոռն էլ կարող է վնասել արմունկի ներքին հատվածները: Աթոռի իդեալական բարձրությունը կարելի է հասկանալ այսպես. Երբ թաթերն ամբողջությամբ հատակին են, իսկ ծնկների անկյունը կազմում է 90%:

4. Ինտերյեր


Գույներն ազդում են մեր տրամադրության վրա: Որոշ տոներ առաջացնում են տագնապ, որոշները` ոգեշնչում են: Մուգ պատերը ճնշում են, աշխատանքային տարածքը դարձնում ավելի նեղ: Տաք գույները, օրինակ, դեղինը, ոգեշնչում են: Վառ գույները` կարմիրը, նարնջագույնը, շեղում են աշխատանքից  ու արագացնում զարկերակի աշխատանքը:


Կարդացեք նաև․



5. Աշխատանքային սեղան


Մարդկանց մեծ մասի մոտ թափթփված աշխատասեղանն առաջացնում է սթրես, պակասեցնում ուշադրությունը, ազդում աշխատունակության վրա: Եթե ուզում եք ավելի շատ հասցնել, սեղանից հեռացրեք դակիչները, մկրատները: Սեղանին թողեք միայն ամենապետաքական իրերը:

6. Աղմուկ


Բարձր աղմուկները խանգարում են կենտրոնանալ, բայց լիակատար աղմուկն էլ է շեղում: Աշխատանքի համար ամենաօպտիմալ աղմուկը պետք է լինի մոտավորապես 70 ԴԲ: Աղմուկը կարելի է չափել մոբայլ հավելվածների միջոցով: Մարդկանց ձայներն ավելի շատ են շեղում, քան փողոցից եկող աղմուկը: Եթե կարողանում եք աշխատել ականջակալներով ու երաժշտությամբ, ընտրեք փակ ու լավ ձայնամեկուսացում ունեցող ականջակալ:

7. Արագ ինտերնետ


Արագ ինտերնետն ազդում է ոչ միայն տրամադրության, այլ նաև աշխատունակության վրա: Երբ ինտերնետը սկսում է դանդաղել, մենք սկսում ենք շեղվել. թեյ ենք պատրաստում, մեր սմարթֆոնով Instagram ենք մտնում:

8. Հակասթրես խաղալիքներ


Հակասթրեսային շատ խաղալիքներ կան, օրինակ, ձեռքերի համար նախատեսված ծամոններ, դրանք մերսում են ափերի վրա գտնվող նյարդային վերջավորությունները: Կարող եք նյարդերը հանգստացնել նաև ռուբիկ-կուբիկով, սպիներով, մագնիսով մոդուլային  գրիչով:

9. Բաց տարածքի հնարավորություն


Ճաշից հետո նույնիսկ ոչ երկար զբոսանքը բաց տարածությունում կվերականգնի աշխատելու ցանկությունը ու մինչև օրվա վերջ աշխատելու էներգիա կտա: Մաքուր օդն օգնում է հաղթահարել սթրեսը, հոգնածությունը, ֆիզիկական ակտիվությունը նաև էներգիայի հավելյալ աղբյուր է:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել