FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Որքա՞ն համառ պետք է լինել աշխատանք փնտրելիս

Որքա՞ն համառ պետք է լինել աշխատանք փնտրելիս

Ֆիլմերում հաճախ են ցույց տալիս, թե աշխատանքի ընդունվելու համար մարդիկ ինչպես են դիմում խելահեղ քայլերի։
Աշխատանք փնտրելիս կարևոր են ոչ միայն ձեր ընդունակությունները և գեղեցիկ կոստյումը, այլև ձեր համառությունը։ Ռեկտրուտերներին պետք է ապացուցել, որ թափուր պաշտոնը ձեզ հետաքրքիր է և հենց իրենց ընկերությունը ձեզ պետք է ներառի պոտենցիալ աշխատակիցների ցուցակում։ Ամեն դեպքում, բոլորն էլ պետք է համառության չափ ունենան։ Ոչ մի դեպքում չի կարելի ընկերության գրասենյակի առջև վրան խփել կամ հետապդնել պոտենցիալ տնօրենին, նրա ականջին շշնջալ ձեր անունը և սոցիալական ապահովության քարտի համարը։
Ադեկվատ համառությամբ կարող եք հաջողել երեք դեպքում․ դուք կարող են պդնել, որ ձեր ռեզյումեն կարդա HR-մենեջերը, կարող եք հարցազրույցի ժամանակ համառորեն ապացուցել, որ լավ մասնագետ եք։



Կարդացեք նաև․



Հաճախ գործատուները և HR -մասնագետները հրաշալի գիտեն, թե ում են փնտրում։ Եթե նրանք հավանել են ձեզ, ապա հաջորդ հանդիպման համար հեռախոսազանգը շուտ կստանանք։ Սակայն չի նշանակում, որ եթե զանգ չեք ստացել, պետք է տխրել և միանգամից այրել ընկերության այցեքարտը։
Օրինակ, վերջերս խոշոր ՏՏ ընկերության համար փնտրում էի օպերացիոն տնօրենի։ Ինչպես միշտ, ենթադրվում էր հարցազրույցի մի քանի էտապ․ հանդիպում HR-տնօրենի, գլխավոր մենեջերի և ընկերության ղեկավարի հետ։ HR-տնօրենի հետ հարցազրույցից հետո ստացանք ոչ միանշանակ հետադարձ կապ։ Մեզ հաղորդեցին, որ թեկնածուն այդքան էլ չի համապատասխանում պահաջներին։ Այդ մասին հայտնեցինք թեկնածուին։ Նա ուշադիր լսեց, հարցրեց, թե ինչում է թերացել և կարո՞ղ է կապվել HR-տնօրենի հետ։ Հեռախոսային զրույցից հետո նրան երկրորդ հնարավորությունը տվեցին։ Եվ ահա արդեն մի քանի ամիս թեկնածուն աշխատում է որպես օպերացիոն տնօրեն։
Կան նաև այլ օրինակներ․ երբեմն համառ թեկնածուները փորձում են ամեն կերպ կապեր ստեղծել տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Նրանց միջոցով կապ հաստատել ղեկավարների հետ։ Սա միշտ չէ, որ դրական արդյունք է ունենում։
«Կապվել բոլոր ուղղություններով», «ծաղիկներ ուղարկել հարցազրույցից հետո», «օրը 5 անգամ հիշեցնել ձեր մասին» ոճով համառություններ պատահել են իմ պրակտիկայում։ Աշխատանքի ընդունվելու համար չի խրախուսվում նման պահվածքը։
Համառությունը, ուշադրությունը և պահանջները վերլուծելու կարողությունը կբերի հաջողության։

gq





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել