BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանում էլ հնարավոր է աշխատանքի ընդունվել առան

Հայաստանում էլ հնարավոր է աշխատանքի ընդունվել առանց ծանոթի ու աշխատանքային փորձի. ահա, թե ինչպես

Ցույց տուր, թե ինչի ես ունակ


Գործատուին գրավելու լավագույն միջոցը քո ունակությունները ցույց տալն է։ Եթե դու աշխատանքային փորձ չունես, չի նշանակում, որ չես կարող չաշխատել։ Ոչ ոք առաջին անգամ աշխատանքի չի ընդունվել աշխատանքային փորձով։ Բոլորն էլ զրոյից են սկսել․ փորձ ձեռք բերել, դարձել փորձառու՝ պահանջված ու որակյալ մասնագետ։ Նույնիսկ ծանոթով աշխատանքի ընդունվածներն են աշխատանքային կարիերայի սկզբում եղել անփորձ։
Մինչև աշխատանքի ընդունվելը՝ նախ աշխատանքի ընդունիր ինքդ քեզ։ Պատկերացրու, որ դու ես և գործատուն, և աշխատողը։ Ստեղծիր քո երևակայական բիզնեսը, զարգացրու և հարստացիր։ Հետո այն տեղափոխիր իրականություն։ Դժվա՞ր է։ Ոչ։ Հիմա բացատրեմ ինչու և ինչպես։


Աշխատանքային այլ lifehack-եր`



Աշխատանքային փորձ ձեռք բեր` որևէ տեղ չաշխատելով


Եթե դու ավարտել ես բուհ, ձեռք ես բերել տեսական գիտելիքներ և չես կարողանում քո ոլորտում աշխատանք գտնել, որովհետև գործատուներին պետք է ոչ թե սկսնակ, գործնական հմտություններ չունեցող մարդ, այլ փորձառու որևէ մասնագետ, քեզ մնում է միայն դառնալ այդպիսին առանց որևէ տեղ աշխատելու։ Ինչպե՞ս։ Եթե դու արդեն ունես տեսական գիտելիքներ քո ոլորտում, զարգացրու դրանք, նոր գաղափարներ մտածիր, որոնք հեղափոխական կլինեն և կզարմացնեն բոլորին։ Մեկ ամիսն էլ բավարար է, որպեսզի ծրագիր մշակես և ուղարկես հաստատման։ Աշխատանքի դիմելիս առաջարկիր քո հեղափոխական գաղափարներ։ Սրանք հիմք կստեղծեն, որպեսզի գործատուն քեզ առանձնացնի մնացածից։ Ի վերջո, 100-ից միայն նա է աշխատանքի ընդունվում, որը տարբերվող է։

Եթե բարձրագույն կրթություն չունեք


Հայաստանում բարձրագույն կրթություն չունեցողները հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտներում։ Բայց այստեղ էլ դուք կարող եք սովորել, ձեռք բերել այդ ոլորտի հմտությունները և գերազանցել բոլորին։ Եթե սիրեք ձեր աշխատանքը, կանեք առավելագույնը։ Կարճ ժամանակահատվածում խորհրդատու վաճառողից կհասնեք մենեջերի պաշտոնի։ Մնացածը ձեր ընկերությունը կանի։ Նրանք ձեզ կուղարկեն վերապատրաստումների, ի վերջո՝ կսովորեցնեն ձեզ, կլրացնեն այն բացը, որն ինչ-ինչ պատճառներով դուք չեք լրացրել։ Հավատացեք՝ աշխարհում ոչինչ կատարյալ չէ. ամեն տեղ նոր բան ստեղծելու, ինչ-որ նոր ներդրում անելու կարիք կա։

Տարածել