FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Ինքնասպանությունների անտառից» տեսանյութը սկանդալի

«Ինքնասպանությունների անտառից» տեսանյութը սկանդալի առիթ է դարձել. YouTube-ը փոխում է քաղաքականությունը

Մեկ սկանդալային տեսանյութը Youtube –ին կստիպի փոխել իր քաղաքականությունը: Պատճառը կտրուկ քննադատությունների արժանացած տեսանյութն է ճապոնական Աոկիգահարա  անտառից, որն առավել հայտնի է < ինքնասպանությունների անտառ> անունով: Հեղինակը` ոչ պակաս սկանդալային ու էքսցենտրիկ վիդեոբլոգեր Լոգան Փոլն է, որի ալիքն ունի ավելի քան 15 միլիոն հետևորդ: Նա իր Յութուբյան էջում հրապարակել էր 15-րոպեանոց տեսանյութ չարաբաստիկ անտառից` ծառից կախված դիակի ֆոնին, դա էլ բավական չէ ` իր խմբի անդամների հետ քննարկել է տեսածը, մեղմ ասած, անհամարժեք արձագաքներով:

«Սա դարակազմիկ պահ է Youtube-ի պատմության մեջ: Հուսով եմ, որ Youtube-ում որևէ մեկի հետ նման բան չի եղել, իսկ հիմա.. պատրաստվե՛ք, որովհետև նման տեսանյութ այլևս երբեք չեք տեսնի»:

Այս անտառում ինքնասպան է լինում տարեկան  մի քանի հարյուր մարդ, ինքնասպանություններն այստեղ այնքան են շատացել, որ վերջին տարիներին դրանց թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն ուղղակի  չի ներկայացվում: Համարվում է, որ դրան է նպաստել Մացումոտոյի «Ալիքների մենաստանը» գիրքը, որի հերոսոհին ինքնասպան է լինում հենց Աոկիգահարա  անտառում: Չարաբաստիկ անտառի մասին սարսափ-ֆիլմ է նկարահանել նաև Հոլիվուդը:  
Անտառում ամեն քայլափոխի կարելի է տեսնել տեսախցիկներ ու զգուշացնող գրություններ, կա նաև թեժ գիծ, որով ինքնասպանության շեմին կանգնած մարդիկ կարող են զանգահարել ու հոգեբանկան օգնություն ստանալ: Կամավորներն էլ շրջում են անտառում ու զրույցի բռնվում միայնակ շրջող մարդկանց հետ, քանի որ հենց նրանք են ըստ վիճակագրության պոտենցիալ ինքնասպանները:


Կարդացեք նաև.



Տեսանյութը մեկ ակնթարթում դարձավ Youtube ի թրենդը, մեկ օրում ավելի քան 6 միլիոն դիտում ու քննադատությունների տարափ: Youtube-.ից պահանջում էին փակել բլոգերի ալիքն ու դադարեցնել նրա հետ գործակցությունը, որին հտեևեց Փոլի արձագանքը :
«Ցավակցում եմ հարազատներին ու ամբողջ համացանցից ներողություն եմ խնդրում իմ խոսքի համար: Ես այդ տեսանյութը տեղադրել եմ  մարդկանց ուշադրությունն այս լուրջ խնդրի վրա հրավիրելու համար: Ես դա լայքերի համար չեմ արել»:

Բայց ներողություններն ու տեսանյութի հեռացումը չհանդարտեցրեց իրավիճակը: Օգտատերն ավելի կոշտ պատիժ էին պահանջում բլոգերի համար: Youtubeը հայտարարեց, որ կհեռացնի բլոգերի ալիքն ու անորոշ ժամկետով կխզի նրա հետ գործակցությունը: Հաջորդ սպասված ու կարևոր քայլը եղավ Google-ի հայտարարությունը: Այսուհետև ամենապոպուլյար ալիքներում հրապարակվող կոնտենտը կանցնի լուրջ քննություն: Գործընթացը կվերահսկի արհեստական ինտելեկտը` մեդիատորների միջոցով:
[embed]https://www.youtube.com/watch?v=B20Shu-9uX8[/embed]

Տարածել