FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Զանգակ» գրատանը newmag-ն ընթերցողներին ներկայացրե

«Զանգակ» գրատանը newmag-ն ընթերցողներին ներկայացրեց Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն» հուշագրությունը (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը Newmag-ի ամսվա շրջանակում հրատարակչությունը ներկայացրեց գերմանացի գրող, լրագրող, պատմաբան և իրավաբան Սեբաստիան Հաֆների «Մի գերմանացու պատմություն. անհատն ընդդեմ հազարամյա Ռայխի» վեպը: Գրողն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կ

Սեբաստիան Հաֆների պատանեկությունն ու երիտասարդությունն անցել են երկու աշխարհամարտերի միջակայքում՝ Գերմանիայում: Եվ իր գրքում էլ գրողը նկարագրում է օր-օրի կարծրացող ու դաժանացող այն հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը, որոնք սկիզբ էին առել 1907-1933 թվականների քաղաքական իրադարձությունների արդյունքում։ Նա հանդես է գալիս որպես ականատես՝ գրքում ներկայացնելով Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն:

 

Շնորհանդեսին «Մի գերմանացու պատմություն» գրքի թարգմանիչ Մարիամ Գուրզադյանը նշեց, որ  չի կարելի միանշանակ պնդել, որ գրական գործը Հիտլերի մասին է, այն անհատի մասին է, մի մարդու, որը նկարագրում է իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները. «Սովորական միջին վիճակագրական գերմանացի սկսում է դա անել մանկությունից սկսած: Առաջին համաշխարհային պատերազմից սկսած, թե ինչպես սկսվեց, ինչպես ավարտվեց, այդ տրանսֆորմացիան, մանկությունից պատանեկություն, հասունացման շրջան և այլն: Մենք վկա ենք դառնում մի դարաշրջանի, որի մասին փաստացի գիտենք պատմական ակնարկներից, բայց ոչ անհատի դիտակետից»:

  

Թարգմանիչը երկար տարիներ ապրել է Գերմանիայում, և վկայեց, որ այս գիրքն այնտեղ երկար տարիներ եղել է բեսթսելլեր, գերմանացի ինտելեկտուալները Հաֆներին բավական լավ են ճանաչում ու սիրում են: Մարիամ Գուրզադյանի խոսքով, վեպն արդիականության նոր ալիք է ձեռք բերել նաև վերջին տարիներին, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո. «Նրանց մոտ թեման շատ արդիական է, նրանք մեծագույն պատասխանատվության զգացում ունեն, ինքնախարազանման և մեղքի զգացումը շարունակում են գոյություն ունենալ այդ հասարակությունում, երբ մենք ականտես ենք լինում, որ շատ մեծ թափ է հավաքում»։

 

Խոսելով տվյալ ժամանակահատվածում Գերմանիայում տիրող մթնոլորտի մասին՝ գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նկատեց, որ թեև այս գիրքը գրվել է 100 տարի առաջ՝ այլ ազգի մասին ու այլ անհատի կողմից, բայց մեզ շատ ծանոթ դրվագներ կան, կերպարներ և իրադարձություններ. «Այս գրքի ամենաապշեցուցիչ հատկանիշն է,  որ 100 տարի առաջ գրված այս պատմությունը կարող է այդքան ծանոթ լինել: Իմ տպավորությամբ անհատը պարտված էր այդ պետական մեքենային, ինքը ոչինչ չէր կարող փոխել, ընդդիմությունը պառակտված էր, այլախոհությունը ոչնչացված էր, ինքը տեսնում էր իր աչքի առաջ գերագույն դատարանը, որի մասին կար լեգենդ, որի համաձայն դատավորները որոշել են կալանավորվել ու  մերժել են Ֆրիդրիխ Մեծի պահանջը, որը համարել են անօրինական: 

Հիմա այդ նույն դատարանը հեղինակի աչքի առաջ վերածվում է ստորացուցիչ դատարանի՝ թերուս ոհմակի ներկայացուցիչների կողմից: Ազգը ենթարկվեց քարոզչության, զանգվածային խաբեության, ինչպե՞ս դա ստացվեց, ինչպե՞ս կորցրեց իր ողջամտությունը. այս հարցերի պատասխանն է տենդագին որոնում այդ անհատը»:

 

Քաղաքագետ Հովսեփ Բաբայանի գնահատմամբ, գրքում երևույթները հեղինակը  բացատրում է գերմանացի ժողովրդի բնույթով: Հաֆները խոսում է ընդհանուր տրամադրության, գերմանացի  ժողովրդի՝ հոգեխանգարմունքի հասնող վիճակների մասին, ու ինքը որպես անհատ, մի կողմից իր զգացողություններն է հանձնել թղթին, մյուս կողմից էլ կատարվող դեպքերի քրոնիկան՝ փորձելով կողք կողքի դնել այդ ամենն ու ընթեցողին ցույց տալ՝ ինչպես եղավ, որ այդ ամենից հետո գերմանացի ժողովուրդը հանդուրժեց կամ չնկատելու տվեց նացիզմի վերելքը.

«Ըստ հեղինակի, սկզբում կար ոգևորվածություն, քանի որ ինքը երիտասարդ էր, չնայած որ պատերազմ էր ու շուրջ բոլորն արհավիրք, բայց ժամանակի ընթացքում դա անհետանում է ու սկսվում է նիհիլիզմի՝ դատարկության շրջան: Ու երբ որ այդ սերնդի հետաքրքրությունը կյանքի  նկատմամբ կորում է, այդ ամենից հետո սկսվում է ձանձրալի խաղաղություն: Նացիստները կարողանում են այդ ձանձրալի խաղաղության դիմաց առաջարկել հետաքրքրությունը ու կպնել այն նյարդին, որը  ռևանշի ու ամեն ինչ հետ բերելու, հաղթանակի նյարդն է, ու դա ստացվում է»: 

 

Բանախոսները միակարծիք էին, գրքում ապշեցուցիչ նմանություններ կան Հայաստանի, հայերի ու մեր իրականության հետ։ Որքան էլ որ տարածությունն ու ժամանակը բավական տարբեր են, մարդն, անկախ ազգությունից ու իրավիճակից, նույնն է։

Կարդացեք նաև

Տարածել