
















Նկարագրություն
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ:
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Шахматные лекции
Կատեգորիան Սպորտային
ISBN 978-9939-9196-8-3
Հրատարակության տարին 2019
Էջերի քանակը 339
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Հեղինակներ

Տիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյանը (1929-1984) ծնվել է Թբիլիսիում: 1952թ. Ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում: 1963 թ. Հաղթել է Միխայիլ Բոտվիննիկին և դարձել շախմատի 9-րդ չեմպիոն: Նա 1966-ին պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ վճռորոշ պարտիայում հաղթելով Բորիս Սպասկուն: Պետրոսյանը մահացել է ստամոքսի քաղցկեղից Մոսկվայում: Հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունը 1984-ից կրում է նրա անունը: Փարիզում 2011-ին բացվել է աշխարհի կրկնակի չեմպիոնի անվան շախմատային ակումբ: ՀՀ ԿԲ-ը 2018-ին շրջանառության մեջ է դրել 2000 դրամանոց նոր թղթադրամ՝ Պետրասյանի դիմապատկերով:
Թողնել կարծիք