















Նկարագրություն
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Gone with the wind
Կատեգորիան Գեղարվեստական
ISBN 978-9939-884-23-3
Հրատարակության տարին 2021
Էջերի քանակը 592
Չափսը 16x24, կոշտ կազմ
Թարգմանիչ Անուշ Սեդրակյան
Հեղինակներ

Մարգարետ Միտչել
Մարգարետ Միտչել (1900-49), ամերիկացի գրող: «Քամուց քշվածները» նրա միակ վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1936-ին և ճանաչվել ամենանշանակալից վեպը։ Հեղինակին շնորհվել է Գրքի ազգային մրցանակ, մեկ տարի անց՝ Պուլիցերյան մրցանակ: Միայն ԱՄՆ-ում վերահրատարակվել է ավելի քան 70 անգամ, թարգմանվել 37 լեզվով:Կինոռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգը վեպի հիման վրա 1939-ին նկարահանել է համանուն ֆիլմը, որն արժանացել է 8 Օսկարի։
Թողնել կարծիք