














Նկարագրություն
Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են:
Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում կարևորագույն հարցեր է տալիս: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է Մեծ քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտում այն, ինչ թաքնված է հաջողության քողի տակ: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները շահագործում են այնպիսի արագությամբ և ծավալով, որը հասու չէ մյուսներին: Հեղինակը նաև թվարկում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք ուրիշները կարող են կիրառել իրենց սեփական բիզնեսում կամ կարիերայում:
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը The Four. The Hidden DNA of Amazon, Apple, Facebook and Google
Կատեգորիան Գիտահանրամատչելի
ISBN 978-9939-884-75-2
Հրատարակության տարին 2022
Էջերի քանակը 426
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Թարգմանիչ Լիանա Զաքարյան
Հեղինակներ

Սքոթ Գալուեյ
Սքոթ Գալուեյը (ծնվ. 1964) ամերիկացի բիզնես պրոֆեսոր է, հրապարակախոս, հեղինակ և ձեռնարկատեր: 2012-ին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն բիզնես դասավանդող դասախոսներից մեկը: Այժմ մարկետինգ է դասավանդում Նյու Յորքի համալսարանում: Հիմնել է մարկետինգի խորհրդատվական Prophet ընկերությունը, Red Envelope էլեկտրոնային առևտրի առաջին կայքերից մեկը, թվային հետախուզության L2 Inc ընկերությունը, 2019-ին՝ առցանց կրթական Section 4 ստարտափը: Սքոթ Գալուեյի յութուբյան ալիքին, փոդքասթին և բլոգին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:
Թողնել կարծիք