BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Բացառիկ] Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի

[Բացառիկ] Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները

newmag-y-n

2016 թվականին Newmag ամսագիրը բացառիկ հարցազրույց էր արել Վանո Սիրադեղյանի զավակաների հետ։ Նրանք սովորաբար փակ են հանրության համար, քանի որ չեն ցանկանում որևէ լրատվամիջոցի էջերում դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Սակայն ծանր ժամանակներում ծանր պա

Ինտերպոլը երկու տասնամյակից ավելի փնտրում է նրան ու չէր գտնում: Նրա հավատարիմ ընթերցողները վերընթերցում էին նրա պատմվածքներն ու սպասում էին նոր ժողովածուի տպագրության: Զավակները  սպասում էին իրենց հորը և հույսները չէին կորցնում: Նրա կանայք 20 տարի ապրում են միայն անցած-գնացած երջանկության կամ տառապանքի հուշերով:

Վանո Սիրադեղյանի գերդաստանը նրա բոլոր ընտանիքներն են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք, կամ գրեթե ոչինչ: Վանոյի արտասովոր ճակատագրից բաժին է հասել յուրաքանչյուր Սիրադեղյանի: Ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը, որոնք հավաքել է newmag-ը, նույնպես ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:

Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը պատմել էր, թե Վանո Սիրադեղյանն ինչպես է հեռացել Հայաստանից: Թիկնապահը Սիրադեղյանի մեկնելու օրն է վերջին անգամ շփվել նրա հետ: Սուրեն Սիրունյանը պատմել էր նաև, որ Սիրադեղյանը մեքենայում իր գլխարկն էր թողել: Այդ գլխարկը Սուրեն Սիրունյանը հանձնել էր Վանո Սիրադեղյանի դստերը` Արփիին:

«Սուրենը եկավ, ասաց՝ Արփի՛, էս պապայիդ գլխարկն ա, թող մնա քեզ մոտ: Ինքը ասաց՝ հետ կգա»:

Արփի Սիրադեղյանն այդ օրից սկսած 15 տարի շարունակ պահում է հոր գլխարկը, սպասում է նրա վերադարձին: Վերջին անգամ նրան տեսել է հեռանալու նախորդ օրը: Այցելել էր հորը` տեսնելու` ինչպես է: Արփին պատմում է, որ այդ օրը հայրը շատ մտազբաղ էր, անընդհատ ինչ-որ բան էր ուզում իրեն ասել, բայց չէր ասում: «Երբ իրեն էի նայում, հայացքը թաքցնում էր, մտածում էի` տեսնես ինչ է ուզում ասել… Հետո ասաց. «Արփի՛, քնից որ արթնացա, ձեռքս տարա երեխայի անկողնուն, ուզում էի տեսնել` Խչոն կո՞ղքս է, թե՞ չէ»: Արփին հոր հետ կապված շատ հիշողություններ ունի: Պատմում է, թե ինչ պարզ ու բարի, հոգատար էր իրենց նկատմամբ: «Գուցե աշխատանքի բերումով մենք ամեն օր չտեսնեինք նրան, բայց նա երբեք չէր մոռանում մեր մասին»:

«Երբ մենք դեռ Առինջում էինք ապրում, անընդհատ դասի տանել-բերելիս նայում էր առանձնատներին, ասում էր. «Արփի՛, էս տնից եմ առնելուե: Ու մի օր զանգեց, ասաց. «Արփի՛, հիշո՞ւմ ես, որ տուն էի ուզում առնել: Մենք հիմա տուն ունենք»,- պատմում է Վանո Սիրադեղյանի դուստրը: Հիշում է, թե ինչպես էր հայրը սիրում կանգնել եկեղեցու հենց գմբեթի տակ ու երգել «Դլե յամանը»։

Վանո Սիրադեղյանը Լիլիթ Մանուչարյանի հետ ապրել է 18 տարի: Լիլիթը Վանո Սիրադեղյանի հետ ծանոթացել է «Մանկավարժ» թերթում աշխատելու տարիներին: Իր հարցազրույցում Վանո Սիրադեղյանն ասել էր, որ սկսել է տպագրվել 1978 թվականից: Կնոջն ուղղած նամակում Վանոն գրում է իր առաջին պատմվածքների մասին:

Լիլիթ Մանուչարյանը նույնպես գրել և գրում է: Նրա «Ընտրյալի որոնում» պատմվածքների ժողովածուն, մասնավորապես «Անազատության մեկուսարան» պատմվածքը, նվիրված է Վանո Սիրադեղյանին: Լիլիթ Մանուչարյանի հետ ամուսնությունից էլ ծնվել են Արփի և Դավիթ Սիրադեղյանները: Արփին պատմում է, որ ինքը մի քանի օրական է եղել, բայց դեռ անուն չի ունեցել, ծնողները երկմտել են, թե ինչ անվանել` Արև՞, թե՞ Աստղիկ: Այդ ընթացքում նրանց է այցելել Լևոն Անանյանն ու առաջարկել երեխային անվանել Արփի:

Արփիի եղբայրը` Դավիթը, 14-15 տարեկանում շատ լավ նկարել է, հետո թողել է նկարչությունը: Տղան բռնել է «ոսկի երիտասարդության» ուղին, բայց ի տարբերություն Շիրվանզադեի հերոսի՝ այդպես էլ չի վերափոխվել:

Դավիթն իսկապես անտարբեր է սեփական կյանքի նկատմաբ ու ոչ մի հետաքրքրություն չունի, բայց վստահ է, որ եթե ձեռքի տակ վրձին ու ներկ լիներ, այսօր շատ ավելի լավ կարող էր նկարել: Երիտասարդը միայն այն ժամանակ կուրախանա, երբ հանդիպի հորը:

Սմբատ և Շողեր Սիրադեղյանները Վանո Սիրադեղյանի առաջին ամուսնության զավակներն են: Նրանց մոր` Անահիտ Ավետիսյանի հետ Վանո Սիրադեղյանը քիչ է ապրել` մոտ 2 տարի:

Սմբատն ու Շողերը շփում չունեն իրենց քույրերի, եղբայրների հետ, բայց Սմբատին, այնուամենայնիվ, մտահոգում է Դավիթի վիճակը: «Եղբայրս արդեն շատ երկար տարիներ այդ վիճակի մեջ է: Ու ինքն է իրեն այդ օրը գցել: Այդ տարիների ընթացքում շատ մարդիկ են իրեն օգնել, ու այդ ցուցակում ես միշտ վերջին տեղում եմ եղել: Հիմա ուղղակի ձեռքերն իջեցրել են ու այլևս չեն ուզում ինչ-որ բան անել»,-ասում է Սմբատը: Արձագանքելով գրառմանը՝ Սմբատն ընդունում է, որ մարդիկ պարտավոր չեն ամբողջ կյանքում խնամել իրեն, քանի որ իրենց գործերն ու ընտանիքներն ունեն: «Պետք չէ մեղադրել մարդկանց, թեկուզ Վանոն է նրանց «մարդ սարքել»:    

Կրտսեր Սիրադեղյանը` Խաչատուրը` Վանոյի ու Ռուզան Տոնոյանի որդին, լավ չի հիշում հորը: Ժամանակները փոխվել են, բայց Խաչատուրը խիստ ավանդական դաստիարակություն է ստացել: Նա սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում: Հիմնական մասնագիտությանը զուգահեռ՝ այլ գործերով է զբաղվում: Խաչատուրն ու Արփիի որդին համարյա հասակակիցներ են: Արփիի մորից բաժանվելուց հետո հայրն ասել էր. «Արփի՛, դու ամուսնացի՛ր, հետո` ես»:  

Կարդացեք նաև

Տարածել