Վանո Սիրադեղյան. 10 ասույթ-վանույթ-վարույթ
1. Եկեղեցիներին ու գերեզմանոցներին անպաշտոն կապված մարդիկ միատեսակ ձանձրալի են, հավասարապես բթամիտ են:
2. Հիմա ոնց որ կուռքերը շատացել են: Հաշվի՛ր, որ չկան: Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:
3. Գիտե՞ս՝ ինչն է էս աշխարհի տունը քանդում. իրենից հետո բան թողնելու` մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։
Ֆաինա Ռանևսկայա. 10 ասույթ-կնույթ-բնույթ
Սերգեյ Դովլաթով. 10 ասույթ-մտքույթ-խորհույթ
Նիկոլո Մաքիավելի.10 ասույթ-խորհույթ-փորձույթ
4. Երբ մարդուս միտքը զբաղված է, ձեռքերն ապրում են իրենց կյանքով:
5. Դադարը (ժամանակավոր թե հավերժ) չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում ու չեն զգում գնալը։
6. Այսքան գեղեցիկ, այսքան բնական լինեմ ու մեկ էլ չլինե՞մ... Չի կարող լինել: Ես ինչպե՞ս կիսեմ ինչ-որ սողունի ճակատագիրը:
7. Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։
Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ
Էլլա Ֆիցջերալդ. 10 ասույթ-ջազույթ-երգույթ
Շառլ Ազնավուր. 10 ասույթ-երգույթ-հուզույթ
8. Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:
9. Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է:
10. Լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաները, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել: