Թվում է` ամեն ինչ գիտենք, բայց Ազնավուրը չի դադարում զարմացնել. Խմբագիրը «Քանի սիրտս բաբախում է» գրքի մասին
Շառլ Ազնավուրի հայերեն հրատարակություններն ավելացավ ևս մեկով՝ «Քանի սիրտս բաբախում է» գրքով։ Սա բացառիկ գործ է, քանի որ մեծ արտիստն առաջին անգամ անդրադառնում է դեմքերի, դեպքերի, որոնց մասին երբեւէ չի բարձրաձայնել։ Ավելին՝ պատմում է՝որ երգը երբ է գրել ու որտեղ։ Newmag-ը զրուցել է գրքի թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի հետ։
Ըստ Համլետ Գասպարյանի, Ազնավուրի հուշապատումների դեպքում հետաքրքիր են դրանցից յուրաքանչյուրի մանրամասները: Երբ արդեն գիտես դարաշրջանը, երկիրը, այդ մեծ մարդու անցած ուղին, ուզում ես անպայման նոր բան հայտնագործես: Խմբագիրը նկատում է՝ և ամեն անգամ մեծ արտիստը իր գզրոցից հանում է մի նոր հուշ, մի նոր միտք կամ ընդհանրացում.««Ես ապրելու սիրահար եմ: Ես խենթի պես սիրում եմ կյանքը», խոստովանում է արտիստը: Բայց ապրել ինչպե՞ս. ննջե՞լ դափնիների վրա, դա Ազնավուրը չէ: Արդեն 9-րդ տասնամյակի շեմը կտրած արտիստն ասում է. «Ես հետաքրքրվում եմ ամեն ինչով, ձգտում եմ անընդհատ հարստացնել գիտելիքներս, մի նոր բառ, մի դիպուկ խոսք սովորելու համար խելքս իմը չէ, միշտ ուշադիր եմ ցանկացած իրավիճակի, նոր ոճի կամ ուղղության հանդեպ»։
Արդեն 9-րդ տասնամյակի շեմը կտրած արտիստն ասում է. «Ես հետաքրքրվում եմ ամեն ինչով, ձգտում եմ անընդհատ հարստացնել գիտելիքներս, մի նոր բառ, մի դիպուկ խոսք սովորելու համար խելքս իմը չէ, միշտ ուշադիր եմ ցանկացած իրավիճակի, նոր ոճի կամ ուղղության հանդեպ»։
Արտիստը շարունակում է փորփրել իրեն, բացել իր միտքն ու հոգին ընթերցողի առաջ, ինչպես որ բեմում է անում՝ երգն ընդմիջելով հանդիսատեսին ուղղված խոսքով: «Ուզում եմ ձեզ ասել, որ իմ կյանքն ընթացել է տարօրինակ ձևով, իսկ այդ ճանապարհին ամենատարօրինակ բանը, որին հանդիպել եմ, այդ ես եմ»»:
Կարդացեք նաև
Խմբագիր Համլետ Գասպարյանն ընդգծում է կարևոր մի փաստ։ Ըստ նրա, Ազնավուրի յուրաքանչյուր հատորի անբաժանելի մաս է կազմում հայկական թեման՝ ընտանիքը, սովորույթները, լեզուն, արտիստի հայկական ինքնությունը, Ցեղասպանության հարցը եւ... Հայաստանը, որն Ազնավուրը վերահայտնագործեց 1988թ. երկրաշարժից հետո եւ մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց ու ծառայեց նրան:
Ազնավուրի յուրաքանչյուր հատորի անբաժանելի մաս է կազմում հայկական թեման՝ ընտանիքը, սովորույթները, լեզուն, արտիստի հայկական ինքնությունը, Ցեղասպանության հարցը եւ... Հայաստանը, որն Ազնավուրը վերահայտնագործեց 1988թ. երկրաշարժից հետո և մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց ու ծառայեց նրան:
Գասպարյանը մեջբերում է Ազնավուրից. «Երկիր, որտեղ ես չեմ ծնվել, բայց որն ինչ-որ տեղ իմ հայրենիքն է, երկիր, որն զգում եմ ամբողջ բջիջներով, բայց որն այնքան էլ լավ չեմ ընկալում, երկիր, որի լեզվով խոսում էին իմ ծնողները, իսկ ես այդ լեզվին ինչպես հարկն է չեմ տիրապետում, երկիր, որի մշակույթն ինձ ավելի քիչ է հոգեհարազատ, քան այն երկրինը, որը իմն եմ համարում, երկիր, որի անունը ո´չ գրել եմ կարողանում և ո´չ էլ կարդալ, երկիր, որը հոգիս տակնուվրա է անում, իսկ թե ինչու՝ չեմ հասկանում, որի ազգային օրհներգը չեմ կարող երգել և ոչ էլ կարող եմ աղոթքներ ասել, երկիր, որը շատ ուշ բացահայտեցի ինքս ինձ համար՝ իմ Հայաստանը...»:
Խմբագիրը շնորհակալություն է հայտնում գրքի թարգմանչին՝ Սամվել Գասպարյանին, որն ըստ Համլետ Գասպարյանի, այս գործը թարգմանելիս կարծես մտնում է Ազնավուրի մաշկի մեջ.«Շնորհակալություն եմ հայտնում Newmag հրատարակչությանը, որը հավատարիմ է մնում ամբողջ Ազնավուրը հայ ընթերցողին ներկայացնելու իր առաքելությանը»:
Համլետ Գասպարյանի խոսքով, այս գիրքը Շառլ Ազնավուրը գրել է գրավիչ լեզվով եւ կարդացվում է մեկ շնչով: Եվ նույնիսկ իր համար, որ կյանքի ու գործի բերումով ծանոթ է Ազնավուրին, «Քանի սիրտս բաբախում է» հատորը հերթական հայտնագործությունն է։
Շառլ Ազնավուր
2900 ֏
Նկարագրություն
Գիտե՞ք, որ Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում է տարեց, բայց ոչ հնավանդ, գրում է անցյալի մասին, բայց այն քննում է առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին։