BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ Nike-ը անսպասելի խզեց պայմանագիրը Նեյմարի հ

Ինչո՞ւ Nike-ը անսպասելի խզեց պայմանագիրը Նեյմարի հետ 2020-ին. հայտնի է սկանդալի պատճատը

newmag-y-n

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ ֆրանսիական ակումբի հետ ֆուտբոլիստը կլինի մինչև 2025 թվականը: Համաձայն բրազիլական UOL-ի՝ Նեյմարի պայմանագրում գաղտնի կետ կա, ըստ որի՝ ֆուտբոլիստը կարող է պայմանագրի ժամկետը

Ըստ The Wall Street Journal-ի, պարզվում է՝ Nike- ը խզեց պայմանագիրը բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի հետ, երբ նրա աշխատակիցներից մեկը մարզիկին մեղադրեց սեռական հետապնդման մեջ: Nike-ը Նեյմարի հետ պայմանագիրը խզելու մասին հայտարարեց 2020-ի օգոստոսին, մինչդեռ որոշման պատճառները պաշտոնապես չէին մեկնաբանվում: Դրանից առաջ ֆուտբոլիստը և ընկերությունը գործակցում էին 15 տարի, և պայմանագիրը պետք է ուժի մեջ լիներ դեռ ևս 8 տարի:

Դեռ 2016-ին Nike-ի աշխատակիցներից մեկն իր գործընկերներին և ընկերներին ասել էր, որ Նեյմարը փորձել է համոզել նրան սեքսով զբաղվել Նյու Յորքի հյուրանոցներից մեկում: Կինն այդ ժամանակ  ղեկավարում էր PR արշավ, որտեղ ներգրավված էր նաև ֆուտբոլիստը: Nike-ի խոսնակ Հիլարի Քրեյնը նշել է, որ Նեյմարի հետ պայմանագիրը չեղարկելիս ընկերությունը չի նշել դրա պատճառները, քանի որ չեն բացահայտվել այն փաստերը, որոնք թույլ կտան խոսել մեղադրանքի հիմնավոր լինելու մասին:

Նեյմարը հերքում է մեղադրանքը: Նրա ներկայացուցիչները նշել են, որ նա «վճռականորեն կպաշտպանի իրեն անհիմն հարձակումներից»՝ մեղադրանք առաջադրվելու դեպքում:


Նեյմարը հերքում է մեղադրանքը: Նրա ներկայացուցիչները նշել են, որ նա «վճռականորեն կպաշտպանի իրեն անհիմն հարձակումներից»՝ մեղադրանք առաջադրվելու դեպքում: Մինչդեռ Նեյմարի ներկայացուցիչները WSJ-ին հայտնել են, որ պայմանագրի դադարեցման պատճառը առևտրային է: Ֆուտբոլիստի հայրը՝ Նեյմար Սանտոսը, բրազիլական Fohla հրատարակությանը տված մեկնաբանության մեջ, կարծիք է հայտնել, որ Nike-ը փորձում է վրեժ լուծել իր որդուց. «Բոլորը, ովքեր լքում են Nike-ը, մեղադրվում են սրա մեջ: Սա շատ տարօրինակ է»:

Կարդացեք նաև

Առաջին անգամ չէ, որ Նեյմարին մեղադրում են սեքս սկանդալում: 2019-ին բրազիլացի մոդել Նազիլ Տրինդադը ևս պնդում էր, որ իրեն ֆուտբոլիստը բռնաբարել է: Թեև Նեյմարի մտերիմները հավատացնում էին, որ սեքսը եղել է զույգի փոխադարձ ցանկությամբ: Տրինդադի մեղադրանքներից 2 ամիս անց ոստիկանությունը ապացույցների բացակայության պատճառով ազատեց ֆուտբոլիստին բռնաբարության կասկածանքից: Ավելի ուշ դատախազությունը կնոջը մեղադրեց շորթման, կեղծ դատապարտման և խարդախության համար: Նրա սկանդալային կերպարի վառ արտահայտությունները տեղ են գտել Newmag-ի հրատարակած  «Նեյմար» գրքում։

Տարածել