BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Կրեմլի ամբողջ շքախումբը». Միխայիլ Զիգարն իր սկանդ

«Կրեմլի ամբողջ շքախումբը». Միխայիլ Զիգարն իր սկանդալային գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում Newmag-ը ներկայացրեց Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը»: Գրքում փաստեր են, ինտրիգներ, Կրեմլի ներքին կյանքի իրական պատկերն արտացոլող հարցազրույցներ: Ինչ է 7 տարի շարունակ գրել Զիգարն ու վերջապես հրատարակել

«Կրեմլի ամբողջ շքախումբը» ներկայացնում է Ռուսաստանի պատմությունը Վլադիմիր Պուտինի կառավարման ամբողջ ընթացքում ՝ 2000-2015 թվականներին։ 7 տարի պահանջվեց Կրեմլի ամբողջ շքախումբը գրելու համար: 7 տարի Ռուսաստանի ամենահայտնի վավերագիրներից մեկը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում Կրեմլի պատերից այն կողմ և ով է իրականում Վլադիմիր Պուտինը: Կրեմլի որոշումների վրա ազդող Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց հետ զրուցելուց հետո եզրակացությունն ապշեցուցիչ է:

Ըստ Զիգարի, Կրեմլի որոշումները պարզապես ապշեցուցիչ են. «Անհայտ է, թե ով է այսօր Ռուսաստանի նախագահը, ամենամեծ առեղծվածը որոշումների կայացման համակարգում Վլադիմիր Պուտինի և նրան շրջապատողների դերն է: Միմյանց հետ մարտնչող Կրեմլի առասպելական աշտարակների դարաշրջանն ավարտվել է: Այսօր Կրեմլում կայացվում են որոշումներ, որոնք կարող են շոկի ենթարկել հենց այն մարդկանց, որոնք, մեր կարծիքով, այդ որոշումները կայացնում են»:

Հեղինակը բացահայտում է Պուտինի մերձավոր շրջապատը և հասկանալի դարձնում կայացվող որոշումների տրամաբանությունը՝ հանգելով եզրակացության, որ Կրեմլը մշտապես պայքարի մեջ է, պատերազմում է ներսից ու դրսից, վարում է մարտեր, որոնք, իրականում գոյություն չունեն:

Սա գիրք-խոստովանություն է, որը զարմանալի սառնասրտությամբ, սև հումորով ու բացարձակ անկողմնակալությամբ ցույց է տալիս Վլադիմիր Պուտինի կառավարման ամբողջ համակարգը: Ով ով է նրա շրջապատում, ինչպես Պուտինը հաղթեց Չեչնիայում, ով պետք է լիներ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի փոխարեն, ինչու Պուտինը վերադարձավ Մեդվեդևի մեկ ժամկետից հետո և ինչպես եղավ Ղրիմի միացումը:

Գրողի խոսքով,  այն, ինչ տեղի է ունենում Կրեմլում, մարդկանց թուլության ու սխալների հետևանքով է. «Ոչ մի դավադիր ծրագիր, ոչ մի համակարգ գոյություն չունի: Սա խաղաքարտերի տնակ չէ, որտեղ ամեն ինչ մանրակրկիտ մտածված է, որտեղ ատամնանիվները պտտվում են այնպես, ինչպես պետք է: Իրականում ամեն ինչ տեղի է ունենում հանպատրաստից, ամենատարօրինակ ու փոքր պատճառներով»:

Հեղինակը բացահայտում է Պուտինի մերձավոր շրջապատը և հասկանալի դարձնում կայացվող որոշումների տրամաբանությունը՝ հանգելով եզրակացության, որ Կրեմլը մշտապես պայքարի մեջ է, պատերազմում է ներսից ու դրսից, վարում է մարտեր, որոնք, իրականում գոյություն չունեն: Եվ այնտեղ բոլորը տարբեր են՝ նկատում է Զիգարն ու շարունակում՝ ոչ բոորն են հավատում ու վստահում իրենց այն կառույցին, որին ծառայում են. «Կան մարդիկ, որոնք հավատում են, կան մարդիկ, որոնք հասկանում են, որ միայն նրա օրոք են իրենք գոյատևելու, որ եթե նա գնա, դա իրենց համար մահապատիժ կլինի, կան նաև մարդիկ, որոնք անկեղծորեն սիրում են նրան»:

Կարդացեք նաև

Ներպալատական ինտրիգները երբեմն դուրս են գալիս ջրի երես, բայց հանրությունը տեսնում է միայն դրանց գագաթը: Թե ինչ է կատարվում ներսում, բացահայտում է այս գիրքը: Դրդապատճառներն ու շարժառիթները, որ տարեց տարի ավելի են հակադրում Ռուսաստանն աշխարհին:

Տարածել