ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

20-րդ դարի ամերիկյան գլխավոր գիրքն ու համաշխարհայի

20-րդ դարի ամերիկյան գլխավոր գիրքն ու համաշխարհային գլուխգործոցը՝ հայերեն. Newmag-ը ներկայացնում է «Քամուց քշվածները». Հատոր առաջին (թրեյլեր)

newmag-y-n

Բոլոր ժամանակներում աշխարհում ամենաշատ ընթերցվող գիրքը, ամենառոմանտիկ սիրային դրաման, գրական անկրկնելի ստեղծագործությունը Newmag-ն առաջին անգամ թարգմանել է հայերեն։ Համաշխարհային գրախոսականներն այն համարում էին Տոլստոյի «Պատերազմ ու խաղաղության» գործին հա

Մարգարետ Միտչելն իր գլուխգործոցը սկսել է գրել 26 տարեկանում, սակայն պահանջվում է ավելի քան տասը տարի, երբ այն փոխանցում է հրատարակչին։ Տարիներ շարունակ գրում-ջնջում էր ու միայն երկար մտորելուց հետո է համաձայնում տպագրել։ Գիրքը գրախանութներում հայտնվում է 1936-ի ամռանը։ Մինչև տարեվերջ սպառվում է գրքի մեկ միլիոն օրինակը. Վերջին ցուցանիշով, վաճառվել է 33 միլիոն օրինակ։

Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» էպիկական վեպ է, Միտչելն այն գրել է՝ ներշնչվելով տատի՝ Էնի Ֆիցջերալդի 1861-1865 թվականներին Քաղաքացիական պատերազմի մասին հուշերից։ Գլխավոր հերոսուհու նախատիպը մայրն է, որը պայքարում էր կանանց իրավունքների համար։ Սիրային դժվարություններն էլ նկարագրել է հենց իր անձնական փորձից։

Վեպում գլխավոր հերոսու կյանքի 12 տարիներն են՝ սկզբում Սկարլետը 16 տարեկան է, իսկ գիրքն ավարտվում է, երբ նա արդեն 28 է։ Այդ պատճառով շատ հաճախ «Քամուց քշվածներն» անվանում են դաստիարակչական, կամ հասունացման վեպ։

Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 2-ին է, ժամը 10։15-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով։

Մարգարետ Միտչելի ամբողջ կյանքի գլխավոր ստեղծագործությունը պատմում է ԱՄՆ Ջորջիա ստրկատիրական նահանգի մասին, իսկ ժամանակագրությունը ներառում է Հյուսիսի ու Հարավի միջև մղվող քաղաքացիական պայքարի շրջանն ու դրան հետևած Ռեկոնստրուկցիան: Գիրքը պատմում է իռլանդացի էմիգրանտի աղջիկ Սքարլետ Օ’Հարայի կյանքի պատմությունը։ Այդ լեդին դարձավ ամերիկյան երազանքի ու հին, բարի Հարավի կնոջ ինքնատիպ մարմնացումը:
Գրքում շատ են թևավոր մտքերը, որոնք արդիական են բոլոր ժամանակների համար։ Օրինակ՝ «Ես դրա մասին այսօր չեմ մտածի. կմտածեմ վաղը», կամ՝ «Ինչո՞ւ գլուխդ ծանրաբեռնես նրանով, ինչն արդեն չես վերադարձնի: Պետք է մտածել այն մասին, թե ինչ է դեռ հնարավոր փոխել…»։

Գրքի հրատարակումից 2 տարի անց նկարահանվել է նաև «Քամուց քշվածներ» վեպի հիման վրա համանուն գեղարվեստական ֆիլմը։ Կնոջ գլխավոր դերի համար ավելի քան 1400 դերասանուհուց ընտրվել է անգլուհի դերասան Վիվիեն Լին։ Ֆիլմը նվաճեց Ամերիկյան կինոակադեմիայի 8 Օսկար՝ սահմանելով բացարձակ ռեկորդ: Թե՛ գիրքը, թե՛ ֆիլմը միմյանց չեն զիջում, ինչի շնորհիվ էլ այս գործը բոլոր ժամանակներում սիրելի է, անգերազանցելի ու պարզապես ՝ համաշխարհային գլուխգործոց, որը պետք է ունենար նաև հայերեն թարգմանություն։

Գիրքը հայերեն թարգմանել է Անուշ Սեդրակյանը։ Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 2-ին է, ժամը 10։15-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով։ Հաղորդման ընթացքում Newmag-ի տնօերեն Արտակ Ալեքսանյանը, թարգմանիչն ու գրքի խմբագրական թիմը կներկայացնեն դարի էպիկական վեպի հայերեն թարգմանության մանրամասները։

Տարածել