Տաժանակիր Brexit. Թերեզա Մեյի բանակցած փաստաթղթին դեմ են բոլորը

March 28, 2019

Այս շաբաթ Լոնդոնում մոտ մեկ միլիոն մարդ դուրս եկավ փողոց՝ պահանջելով դադարեցնել պառլամենտական անարդյունավետ վեճերը և Բրեքսիթի հարցով կրկին դիմել ժողովրդին: Վարչապետ Թերեզա Մեյը վճռական է: Նա պնդում է, որ հանրաքվեն արդեն եղել է և ժողովուրդը պատվիրակել է իշխանությանը ի կատար ածել Եվրամիությունից դուրս գալը: Երկրորդ հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ և հանգեցնել էլ ավելի խորը ճգնաժամի, քան կա այսօր:

Երկրորդ հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ և հանգեցնել էլ ավելի խորը ճգնաժամի, քան կա այսօր:

Վարչապետի բանակցած բաժանման փաստաթուղթը պառլամենտը համառորեն մերժում է, ընդ որում, վարչապետից դժգոհ են նաև իր իսկ կուսակիցները, որոնք առաջարկվող պայմաններով Բրեքսիթ չեն ցանկանում՝ դա համարելով բրիտանական շահերի ոտնահարում: Եվրամիությունն էլ սկզբունքորեն այլևս չի բանակցում՝ ընդգծելով, որ փաստաթուղթ չի լինելու:
Եվրամիությունն էլ սկզբունքորեն այլևս չի բանակցում՝ ընդգծելով, որ փաստաթուղթ չի լինելու:

Մեծ Բրիտանիայի համար սա ընտրություն է շատ վատի ու աղետի միջև: Եվրամիությունը հետաձգել է մարտի 29-ին նախատեսված Բրեքսիթը մինչև ապրիլի 12-ը: Եթե բրիտանական պառլամենտը 3-րդ փորձից ի վերջո վավերացնի փաստաթուղթը, Բրեքսիթի ժամկետը կտեղափոխվի մինչև մայիսի 22-ը: Դրա հաջորդ օրը Եվրոպական Խորհրդարանի ընտրություններն են:


Կարդացեք նաև.



Համաձայնությամբ Մեծ Բրիտանիան կկորցնի 39 միլիարդ ֆունտ, առանց համաձայնության՝ 57: Բացի այդ, Հյուսիսային Իռլանդիան փաստացի կմնա Եվրամիության առևտրային գոտում, ինչը նշանակում է Մեծ Բրիտանիայի դե ֆակտո պառակտում: Հենց սրա համար էլ վարչապետ Թերեզա Մեյի բանակցած փաստաթղթին դեմ են բոլորը: Այս շաբաթ նա խոստացավ նույնիսկ հրաժարական տալ, միայն թե իր գործարքը պառլամենտը վավերացնի:
Նա խոստացավ նույնիսկ հրաժարական տալ, միայն թե իր գործարքը պառլամենտը վավերացնի:

Խորհրդարանն էլ որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Սկսվեց 8 տարբերակների առանձին քննարկում, բայց դրանցից ոչ մեկը, այդ թվում նոր հանրաքվեի գաղափարը, պառլամենտը չընդունեց: Այնպես որ, միակ տրամաբանական զարգացումը ապրիլի 12-ի կոշտ Բրեքսիթն է՝ տնտեսական անկանխատեսելի ցնցումներով:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում