Հաջողակ բիզնեսմենի 3 հատկանիշ

March 14, 2016

Երբեմն մտածում ես՝ ինչպե՞ս փոխել կարիերադ: Հարցի պատասխանը ստանում ես, երբ չես էլ սպասում: Օրինակ՝ վարսավիրանոցում մազերը կտրելիս:



Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ





Ջոանն՝ իմ վարսահարդարը, ոճաբան լինելուց բացի, սոցաշխատող է: Նաև հասնցում է ամուսնուն օգնել բենզալցակայանում: Ժաննայի ամուսինը որոշել է դուրս գալ աշխատանքից, և հիմա նրանք մտածում են. «ի՞նչով զբաղվել»: Մեր կարճ զրույցի ընթացքում ես հայտնաբերեցի 3 կարևոր հատկանիշներ, որոնք օգտակար են հաջողության ձգտող ցանկացած ձեռնարկատիրոջ համար:

  • Գործնական հատկանիշ:  Ջոանայի մտքի թռիչքը հիշեցրեց ինձ, որ հաջողակ գործարար մարդիկ երբեք չեն թաքնվում: Նրանք ուշադիր հետևողներ են: Երբ նկատում են որևէ ծառայուևթյան կամ ապրանքի պահանջարկը շուկայում, մշակում են կոնկրետ բիզնես ծրագիր, անհրաժեշտության դեպքում  էլ պատրաստ են փոփոխությունների, բայց գլխավորի՝ եկամուտ ստանալու մասին, երբեք չեն մոռանում:

  • Անհրաժեշտության հատկանիշ: Գործնական ու նախաձեռնող մարդիկ միշտ փնտրում են հնարավորություններ: Անհրաժեշտ է առաջարկել այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք պահաջնարկ ունեն և դրանց համար վճարում են: Այսպիսով, Ջոանայի եկամտի երկրորդ աղբյուրը՝ սոցիալական ծառայությունները, անընդհատ պահանջարկ ունեն:

  • Անհամբերության հատկանիշ: Այո, համբերատարությունը հաճախ համարում են լավ հատկանիշ: Բայց գործարարին ավելի շատ պետք է հակառակը: Ջոանը չի համբերում ձեռնարկել մեկը, այնուհետև անցնել մյուսին: Նա մի քանի բան միանգամից է անում: Երբ նրա ամուսինը դուրս գա բենզալցակայանից, Ջոանը պատրաստ կլինի արդեն նոր բան ձեռնարկել: Հնարամտությունն ու ձգտումը պահանջում են լինել ձեռնարկող: Անհամբերությունն էլ մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը:


Հաջողակ ձեռնարկատերերի ևս մեկ ընդհանուր հատկություն. նրանք գիտեն, որ ոգեշնչումը առանց քրտնաջան աշխատանքի ոչինչ չարժե: Այն 15 րոպեների ընթացքում, որ ես անցկացրի Ջոանի վարսահարդարման աթոռին, մենք քննարկեցինք բոլոր 3 ոլորտները, որտեղ նա աշխատում է՝ վարսահարդարություն, տարեցների և հիվանդների խնամք և տրանսպորտ:
Ինքն իր գործատու մարդը կախված է իր աշխատասիրությունից:

Ահա, թե ինչու Ջոանը և իր նմանները նախընտրում աշխատել իրենց համար. նրանք նախընտրում են անկախությունը: Եվ, քանի որ խոշոր ընկերությունները հիմա չեն շտապում ընդլայնվել,  այդպիսի անհատ ձեռնարկատերերը կշատանան: Մեր տնտեսության ապագան ամենայն հավանականությամբ կախված է հենց այդպիսի մարդկանցից. նրանցից ինչ-որ մեկը մազ կկտրի, մյուսը միկրոչիպերի արտադրության ստարտափ կստեղծի:


Տնտեսական ճգնաժամից դուրս գալու այլընտրանք





Մարդիկ, որոնք ունակ են ծրագրեր մշակել առաջիկայի համար, հանդուրժել անորոշությունը, աշխատել իրենց ամբողջ ուժով, ցանկացած երկրի ամենաթանկ ռեսուրսն են և պետք է գտնել ուղիներ այդ ռեսուրսների մեջ ներդրումներ անելու համար: