BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրողները ու գրաքննադատները՝ Ֆերանտեի քառագրության

Գրողները ու գրաքննադատները՝ Ֆերանտեի քառագրության 2-րդ գրքի՝ «Նոր ազգանվան պատմությունը» վեպի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Իտալացի ամենառեղծվածային գրող Էլենա Ֆերանտեն իր Նեապոլիտանական քառագրությունում ներկայացնում է ավելի քան 60 տարի ձգվող Էլենայի ու Լիլայի ընկերության պատմությունը: Իրադարձությունները սկիզբ են առնում 1950-ականներին, Նեապոլի արվարձանում: 2021-ի սկզբին Newma

Աշխարհահռչակ գրողները, դերասաններն ու ռեժիսորները կարդում են Ֆերանտե: Քննդատների խոսքով, վիպաշարը ընկերությանը նվիրված լավագույն ստեղծագործությունն է: Ըստ նրանց, Ֆերանտեի 4 գրքերը հիշեցնում են կանանց ներաշխարհը բացահայտող բալզակյան գիրը։ 

Էնն Հուդ, The Book That Matters Most գրքի հեղինակ

«Էլենա Ֆերանտեի «Նոր ազգանվան պատմությունը» երկրորդն է նրա նեապոլիտանական քառագրության մեջ: Միայն մի բան կասեմ՝ կարդացե՛ք»:

Էմիլի Գոուլդ, Friendship գրքի հեղինակ

«Բարդ ու երկարատև ընկերության ամենաճշմարտացի պատմությունը, որը երբևէ կարդացել եմ»:

Ջոն Ուոթերս, ռեժիսոր

«Էլենա Ֆերանտեն լավագույն զայրացած կին գրողն է: Գրողներն ու գրաքննադատները Ֆերանտեի յուրահատկությունը բացատրում են նրա սառնասիրտ ու ազնիվ պատումներով: Համարում են, որ Ֆերանտեն ժամանակակից մեծագույն գրողներից մեկն է, երկխոսությունների լավագույն վարպետը»:

Ռոքսան Ռոբինսոն, գրաքննադատ

«Էլենա Ֆերանտեն մեր ժամանակի ամենամեծ արձակագիրներից մեկն է: Նրա ձայնը կրքոտ է, հայացքը՝ կլանող»:

Ջհումպա Լահաիրի, Պուլիցերյան դափնեկիր, The Lowland գրքի հեղինակ

«Նեապոլիտանական քառյակը գլուխգործոց է… Կլանված կարդացել եմ բոլոր գրքերը: Ոգևորությունս շատ մեծ էր»:

Գիդեոն Լյուիս-Կրաուս, Sense of direction գրքի հեղինակ

«Այս վիպաշարը պետք է ճանաչվի մեր դարաշրջանի ամենահզոր ստեղծագործություններից մեկը»:

Արևմտյան մամուլը նույնպես բարձր է գնահատել Ֆերանտեի քառագրությանը: Ահա, թե երկրորդ գրքի մասին ինչ կարծիքներ են հայտնվել հեղինակավոր պարբերականներում:

The New Yorker

Նեապոլիտանական վեպերն ընթերցելիս չեմ ուզում դադար տալ: Նյարդայնանում եմ խոչընդոտներից՝ իմ աշխատանքից, մետրոյում հանդիպող ծանոթներից, որոնց պատճառով ստիպված եմ փակել այդ գրքերը:

Independent on Sunday

«Նոր ազգանվան պատմությունը» վեպն իր նախորդի պես բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործություն է: Ոչ-ոք չի կարող Ֆերանտեի պես շարադրել կանանց երկխոսությունը։ Նա դա անում է այնպիսի կրքով, որը ցնցում է իր անկեղծությամբ և նյարդայնացնում իր անմիջականությամբ:

Booklist

Քառագրության երկրորդ մասը` «Նոր ազգանվան պատմությունը», մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Գիրքը կարդացել են աշխարհի 50 երկրներում:

Տարածել