BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Չարլզ Դահիգ. Արդյունավետությունն ի հայտ է գալիս այ

Չարլզ Դահիգ. Արդյունավետությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են այլ կերպ մտածել (լուսանկարներ)

newmag-y-n

«Սովորության ուժ» գրքի հեղինակն իր 2-րդ աշխատությունում՝ «Ավելի խելացի, արագ, հաջողակ», գրքում հիմնովին ներկայացնում է արդյունավետ աշխատելու մեխանիզմները և օրինակներով ու հետազոտություններով ընդգծում՝ ով է հաջողում աշխատանքում և ինչու: Ինչպես աշխատել արդյ

«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի հեղինակն օրերից մի օր հասկացավ, որ աշխատանքի համար ժամանակը միշտ քիչ է, սովորաբար չի հասցնում ժամկետին ավարտել, անվերջ ցայտնոտի և վազվզոցի մեջ է. «Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է նպատակները ճիշտ սահմանել՝ մեծ հավակնությունները զուգակցելով թեթև առաջադրանքների հետ: Գրել եմ այն մասին, թե ինչպես կարելի է այս տեխնիկայի շնորհիվ դառնալ պոկերի ազգային մրցաշարի հաղթող»:

Ըստ Դահիգի,  արդյունավետ լինելու համար պարտադիր չէ ավելի շատ ջանք ու քրտինք թափել: Արդյունավետությունը պարզապես գրասեղանի դիմաց ժամեր անցկացնելու կամ ավելի մեծ զոհողությունների արդյունք չէ. «Պարզել ենք, թե որ որոշումներն են մեզ առավել մոտեցնում հաջողությանը և որ նպատակներ են անհնարինը դարձնում հնարավոր: Գիրքը սովորեցնում է, թե ինչպես պետք է կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն իրական ադյունավետությանը»:

  

Գրողը կարծում է, որ եթե սովորեք ճանաչել այլընտրանքները, ժամանակի ընթացքում կդառնաք ավելի խելացի, արագ և արդյունավետ. «Դպրոցներում հնարավոր է բարեփոխումներ անել, եթե ուսուցիչները փոխեն երեխաների հետ աշխատելու մեթոդները։ Թիմերին կարելի է սովորեցնել դասեր քաղել սխալներից, լարվածությունն օգտագործել ի շահ և թվացյալ անօգուտ ծախսած ժամանակը վերածել կարևոր եզրակացությունների։ Կարելի է բարելավել տարեց մարդկանց կյանքը՝ նրանց սովորեցնելով լինել ապստամբ ու չենթարկվող»։

  

Արդյունավետության էությունն է՝ գիտակցել և ընդունել այլընտրանքները, որոնք շատերը հաճախ աչքաթող են անում։ Դահիգն իր «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքում գրում է՝ արդյունավետությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են այլ կերպ մտածել:

Կարդացեք նաև

Տարածել