Հաղթական գոյամարտի ու ցրտի-մթի մեջ պարփակված Հայաստանի մասին՝ «Կյանքի նյարդը» գրքում
Շատ անձնական պատմություն՝ բոլորիս ապրած բարդ օրերի մասին: «Կյանքի նյարդը» ներկայացնում է Հայաստանի անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիները, 1991-1993 թվականների Հայաստանն ու Արցախը: Գլխավոր հերոսը հենց գրողն է՝ Արման Սաղաթելյանը. 17-
Այս գրքի հայերեն հրատարակությունը լույս տեսավ 2020-ին արցախյան 3-րդ պատերազմի նախօրեին: Ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 90-ականների Հայաստանը, հաղթական գոյամարտը, անորոշության մեջ հայտնված երկրի կյանքը: Արման Սաղաթելյանի գրքի կիզակետում Մարտակերտն է:Այս գրքի հայերեն հրատարակությունը լույս տեսավ 2020-ին արցախյան 3-րդ պատերազմի նախօրեին: Ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 90-ականների Հայաստանը, հաղթական գոյամարտը, անորոշության մեջ հայտնված երկրի կյանքը: Արման Սաղաթելյանի գրքի կիզակետում Մարտակերտն է:
Այս գրքի հայերեն հրատարակությունը լույս տեսավ 2020-ին արցախյան 3-րդ պատերազմի նախօրեին:
Ինքնակենսագրական վեպը ներկայացնում է 90-ականների Հայաստանը, հաղթական գոյամարտը, անորոշության մեջ հայտնված երկրի կյանքը: Արման Սաղաթելյանի գրքի կիզակետում Մարտակերտն է:
Արմանն ու ընկերը ծնողներից թաքուն մեկնում են Արցախ և մասնակցում Չլդրանի համար մղվող մարտերին: 30 տարի առաջ՝ այնպես, ինչպես հիմա շատ շատերը՝ նորաթուխ ուսանող, ով ընտանիքից գաղտնի հայտնվեց մարտի դաշտում: Հետո արդեն նոթերում, որոնք դարձան իր գրքի էջերը, պատմելու էր՝ ինչպես իր ընկերոջ՝ Տիգրանի հետ մասնակցեցին Չըլդրանի ազատագրմանը:
«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։
Հեղինակը գրքում նկատում է՝ բոլոր անհատների «կյանքի նյարդով» է հյուսվում ամբողջ հասարակության «նյարդային համակարգը», յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը:
Կարդացեք նաև
- Արցախյան պատերազմի մասին «Կյանքի նյարդը» վեպը կրկին բեսթսելլեր է
- Newmag-ն այցելել է «Կյանքի նյարդը» վեպի արցախյան գյուղ, նկարահանել հայտնի տունն ու բնակչներին
- Ուսանողի կյանքը 1990-ականներին. Հանրահավաք, դասեր ու փախուստ դեպի սահման «Կյանքի նյարդը» վեպում
- Առաջին արձագանքներ. հայտնի լրագրողներն ու գրողները՝ «Կյանքի նյարդը» վեպի մասին
- Պատերազմի օրերին «Կյանքի նյարդը» վեպը դարձել է երևանյան բեսթսելլեր
- Գրավելը դեռ չի նշանակում պահել. «Կյանքի նյարդը» գրքի հեղինակը Կառնուտի դպրոցականներին պատմել է Արցախյան երեք պատերազմների հիշարժան դրվագները (տեսանյութ)