Գլխավոր Հոդվածներ

Անհայտ փաստեր Ֆինլանդիայի ու ֆիննական հրաշքի մասին

Անհայտ փաստեր Ֆինլանդիայի ու ֆիննական հրաշքի մասին, որոնք հայտնվել են Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն» գրքում (տեսանյութ)

newmag-y-n

Ֆինլանդիայում չկան ո՛չ էլիտար, ո՛չ էլ թույլ դպրոցներ։ Բոլորն ունեն բացարձակապես նույն կահավորանքը, հնարավորությունները և հավասարաչափ ֆինանսավորումը։ Կրթական ուրույն մոտեցումներից բացի, այս երկիրը աշխարհի քարտեզի վրա առանձնանում է ևս մեկ փաստով. ՄԱԿ-ը Ֆինլ

Հենրիկ Մեյնանդերը «Ֆինլանդիայի պատմություն» գրքում գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում: Գիտահանրամատչելի այս գործը թարգմանվել է 16 լեզվով: 

newmag-ը գրքի եջերից առանջնացրել է փաստեր, որոնց շնորհիվ այս երկիրն առանձնանում է աշխարհի մեծ ու փոքր երկրներից։

1. Ֆինլանդիայի տարածքի 74 տոկոսն անտառ է:  

2. Ֆինլանդիան ունի 188.000 լիճ 3. Ֆիններն աշխարհում ամենահաճախ սուրճ խմող ազգն են:

4. Ֆինլանդիայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից է:  

5. Nokia-ն ֆիննական ընկերություն է:  

6. Angry Birds խաղը հնարել են Ֆինլանդիայում:  

7. Հոկտեմբերի 13-ը Ֆինլանդիայում նշում են որպես ձախողման օր:

8. Ֆիննական բաղնիքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:

 9. ՄԱԿ-ը Ֆինլանդիան համարում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը:  

10. Աշխարհի ամենահայտնի ֆիննը Ձմեռ պապն է. Լապլանդիան ֆիննական նահանգ է: 

Քաղաքացիական և համաշխարհային պատերազմների մեջ ու կործանման եզրին՝ այս երկիրը փրկվեց, դարձավ անկախ ու ոտքի կանգնեց: Այն, ինչ չհաջողվեց շատերին, ֆիններն արեցին լուռ ու համբերատար՝ հաղթահարելով բոլոր փորձությունները: Newmag-ը Մեյնանդերի գիրքը հայերեն է հրատարակել Ֆինլանդիայի ԱԳ նախարարության և «Ֆիննի» ապրանքանիշի հետ գործակցության արդյունքում։

Կարդացեք նաև

Տարածել