BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Մանյունյ

Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» 3-րդ գիրքը՝ «Մանյունյան, Տայի հոբելյանն ու այլ տագնապներ» (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը 2021-ից հայերեն է թարգմանում և հրատարակում Նարինե Աբգարյանի «Մանյունյան»: Չարաճճի աղջնակի արկածների մասին պատմող 3-րդ և եզրափակիչ գիրքը պատրաստ է: Միջուկային մանկություն ունեցող կրակոտ աղջիկը, անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի

Ահա և նոր, և, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։  Յուրաքանչյուր պատմություն ունի սկիզբ և վերջ։ Մանյունյայի ու նրա ընկերուհու՝ Նառայի կյանքում, ամպի չափ հոգս կա․ պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի «կյանքն ուտել»։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչին դիպչեն ընկերուհիները, վերածվում է հերթական ցունամիի։ 

Այս գործը ծնվել է սոցցանցերում ու երբ գրավում է «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, կարճժամանակ անց տպագրվում է։ Հայկական փոքրիկ գյուղաքաղաքի աղջիկներն ու նրանց Տան՝ ընկերուհու տատը,  սկսեցին խոսել տասնյակ լեզուներով․ Մանյունյան տարբեր երկրներում թարգմանում էին ուհրատարակում և իրար փոխանցում առանց WiFi մեծացած սերnդի պատմությունը։ Տարբեր լեզուներով թարգմանվելուց հետո Մանյունյան սկսեց խոսել նաև հայերեն ու դարձավ հայ ընթերցողի սիրելի գրքերից:

                                                                                                                                                                                        

Աբգարյանը կարողացել է ամեն ինչ այնպես նկարագրել, որ կարդաս՝ ծիծաղես, բայց սիրտդ ճմլվի։ Խորհրդային մանկությունն է՝ հոգսառատ, բայց վառ ու ուրախ երանգներով. «Հոգիս ուրախանում է, երբ Մանյունյան կարդում եմ հայերեն: Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք` ինչպիսի հիմարություն, հեղինակն իր գիրքը կարդա և ծիծաղի: Բայց ես ծիծաղում էի, հատկապես, երբ գրքի երկրորդական հերոսները տեղ-տեղ բարբառով են խոսում: Ռուսերեն, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել»

Մանյունյայի և նրա ընտանիքի շուրջ խորհրդավորություն կա։ Նրանց մասին բոլորը կարդացել են, բայց ոչ ոք չի տեսել, չի լսել։ Սակայն հեղինակը պնդում է, որ Մանյունյայի ընտանիքի բոլոր անդամներն իրական են։ Նույնքան իրական, որքան իրենց մանկությունը, սիրելի Բերդն ու հարազատ մարդիկ: 3  թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, խմբագիրը՝ Ռոբ Մանուկյանը: Գրքի գլխավոր գործընկեր՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր։

Ապրիլի 6-ին,19:00, «Զանգակ» գրատանը կարող եք ոչ միայն գնել «Մանյունյան, Տայի հոբելյանն ու այլ տագնապներ»  գիրքը, այլև մասնակցել  շնորհանդեսին, դիտել տեսանյութեր, որոնք նկարահանվել են Մանյունյայի հայրենիքում, լսել ստեղծագործական թիմին ու այն մարդկանց, ովքեր գիտեն՝ ինչու կարդալ այս գիրքը և ինչու այն պարտադիր փոխանցել նոր սերնդին:

Կարդացեք նաև

 

Տարածել