Գլխավոր Հոդվածներ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Ճշմարտությամբ կ

[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Ճշմարտությամբ կցավեցնես, առանց դրա՝ կկործանես

newmag-y-n

Ահա և «Անիծյալ երկուշաբթին», ահա ևՄարկ Մենսոնի ամենշաբաթյա ուղերձը. թեման՝ ճշմարտությունն ու դրա ընկալումը: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակն ասում է՝մեր միտքը չի ընդունում օբյեկտիվ իրականությունը, փոխարենը մեկնաբանում է իրեն հարմար ձևով: Մարդիկ իրականությանը նայում են սեփական արժեքների և փորձառությունների դիտանկյունից։

Փորձն ու արժեհամակարգն, իհարկե, կարևոր ցուցիչներ են, բայց Մենսոնը խորհուրդ է տալիս մտածել մեկ այլ կարևոր ու հաճախ մոռացված գործոնի՝ «խմբային ինքնության» մասին: Նա վստահեցնում է. «Մենք ենթագիտակցորեն մեր պատկերացումները հարմարեցնում ենք մեր արժեքներին և հետաքրքրություններին: Իրականությանը նայում ենք մեզ հարմար տեսանկյունից: Ու շատ հաճախ չենք էլ պատկերացնում, որ սա ընդամենը հասարակության պարտադրած չափանիշներից դուրս չգալու փորձ է: Մենք ինչ-որ մեծ խմբի պատկանելու, այդ խմբի արժեքներով ապրելու և նույն վարքագիծը դրսևորելու կարիք ենք ունենում»։

Մենք ենթագիտակցորեն մեր պատկերացումները հարմարեցնում ենք մեր արժեքներին և հետաքրքրություններին: Իրականությանը նայում ենք մեզ հարմար տեսանկյունից:

Մենսոնն իր պնդումը հաստատում է օրինակներով: Ամբողջովին հակադիր համոզմունքներով երկու մարդ նայում են նույն ելույթը,և վերջում երկուսն էլ անում են բոլորովին տարբեր եզրակացություն: Այնպիսի եզրակացություն, որն աջակցում էիր հենց համոզմունքներին: Մարկը համոզված է.«Ես կարծում էի, թե մարդիկ մտածված խաբում են կամ էլ իսկապես այնքան անմիտ են, որ չեն կարողանում ճիշտ մեկնաբանել տեսածը: Պարզվում է, որ երկու տարբերակն էլ սխալ է: Հիշո՞ւմ եք այն զգեստը, որը մարդկանց մի մասը սև և կապույտ էր տեսնում, մյուս մասը՝սպիտակ և ոսկեգույն: Նման մի բան էլ կատարվում է, երբ երկու տարբեր արժեհամակարգ ունեցող մարդ լսում են նույն ելույթը կամ կարդում նույն հոդվածը: Նրանք տեսնում են միայն այն ճշմարտությունը, որը բավարարում է իրենց համոզմունքներին: Նրանց միտքը ենթագիտակցորեն ջնջում է այն տեղեկությունը, որը հակասում է իրենց պատկերացումներին»։

Այս շարքից կարդացեք նաև

Սա նաև բացատրում է, թե ինչու են միլիոնավոր մարդիկ ամեն օր ստանում նույն տեղեկությունը, բայց գալիս տարբեր եզրահանգման։ Արդյունքում ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելու փոխարեն այդ տեղեկությունը միայն նոր բաժանարար գծեր է առաջ բերում: Իրականությունն այն է, որ շատ տեղեկության տիրապետելն այնքան էլ կարևոր չէ:  Փոխարենը՝ պետք է տեղեկությունը հնարավորինս անկողմնակալ ընկալել և մարդկանց չպարտադրել արդեն նախապես որոշած մեր ենթադրությունները:

Տարածել

Թքած ունենալու նուրբ արվեստը
Թքած ունենալու նուրբ արվեստը

Մարկ Մենսոն

4800 ֏

Նկարագրություն

Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը:  Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։