BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեծ պրեմիերա Newmag-ում. տեղի ունեցավ «Արքայի ամբո

Մեծ պրեմիերա Newmag-ում. տեղի ունեցավ «Արքայի ամբողջ թիկնազորը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

20-րդ դարի ամերիկյան 50 ու աշխարհի 100 լավագույն վեպերից մեկը վերահրատարակվել է հայերեն: Newmag հրատարակչությունը ներկայացնում է Պուլիցերյան մրցանակակիր Ռոբերտ Փեն Ուորենի՝ «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը: Սա Ուորենի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն

Գլխավոր հերոս Վիլլի Սթարկի իրական նախատիպը Լուիզիանայի պոպուլիստ նահանգապետ Հյու Լոնգն է։ Նրա քաղաքական կարիերան ընդհատվում է 1935-ին, երբ նրան սպանում է քաղաքական մրցակցի ազգականը: Լոնգի սպանությունից 11 տարի անց լույս է տեսնում «Արքայի ամբողջ թիկնազորը վեպը»: Իր հերոսի մասին հեղինակը բոլորովին այլ կարծիք ուներ, քան հասարակությունը. «Հիտլերը, Ստալինն ոււղղակի ազդեցիկ չէին։ նրանց շրջապատի մարդի՛կ էին նրանց այդպիսին դարձնում։ Այդպես էլ իմ հերոսն է։ Նրա շրջապա՛տը կերտեց նրան և նրա իշխանությունը»։

Գիրքը հայերեն թարգմանել է Կառլեն Դալլաքյանը 1976-ին: Խորհրդային միությունը վեպը թարգմանեց, էկրանավորեց, որպես այսպես կոչված՝ հոռի բարքերի լավագույն նկարագրություն՝ ընդգծում է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, նա էլ հենց կատարել է վեպի խմբագրական ու ծանոթագրական աշխատանքը. «Այս գրքի մասին քչերը գիտեին Հայաստանում, 20-րդ դարի լավագույն վեպերից է: 2018 թվականին ենք որոշել հրատարակել, երբ սկսում էինք մեր գործունեությունը: 1976 թվականի տարբերակում թարգմանիչը վեպը հարմարեցրել էր խորհրդային միջավայրին: Օրինակ օգտագործում է ըմպելարան, դա բարն էր: Կամ գրված է՝ ջին ու շաքարաջուր է պատվիրում, դա ջին տոնիկն է: Սոդա ու հացի կոտլետ՝ դա իրականում կոլան է ու համբուրգերը: Գրքում բոլոր հերոսները բոսս են ասում, Կառլեն Դալաքյանը թարգմանել է տնօրեն: Նման փոփոխություններ ենք արել գրքում»:

 

Ուորենին հաճախ են մեղադրում դեպրեսիվ լինելու, ճակատագրին չընդդիմանալու համար, բայց գրողը տեսել էր ամերիկացի ժողովրդի բոլոր ողբերգական էջերը, պայքարել ռասսիստական խտրականության դեմ: Գիրքը վերահրատարակելու խորհուրդ է տվել տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրդայանը, նա ևս մասնակցում էր հեռուստաշնորհանդեսին. «Վեպը հուշում է, որ այստեղ չեն լինելու դասական բաժանումներ՝ անտագոնիզմ ու պրոանտագոնիզմ, չեն լինելու լավ ու վատ հերոսներ: Այս վեպում ամեն ինչ տեսնում ենք զարգացման մեջ: Տեսնում ենք Վիլի Ստարկին, որը ընտրություններին մասնակցում է ձայներ փոշիացնելու և ոչ թե հաղթելու համար: Բայց հենց այդտեղ, նա ծանոթանում է Ջեկ Բարդենի հետ: Վիլլի Ստարկն ու իր ամբողջ թիկնազորը դառնում են արքայի թիկնազոր: Վիլլի Ստարկը գիտեր՝ ինչպես խոսել գյուղացիների հետ, նա ասում էր՝ այդ քաղաքում ապրողները Ձեզնից ծծում են ամբողջ հարկերը, իսկ ես կացնով կվռնդեմ բոլորին: Սա հենց գլխավոր հերոսի նախատիպ Հյու լոնգի խոսքն է: Կացինը նրանց ձեռքին նույնն է, ինչ այսօր ասֆալտը»:

Ռոբերտ Փեն Ուորենն իր գրքում ներկայացնում է պաշտոնյայի քաղաքական կարիերայի պերճանքն ու տառապանքը։ Վեպը գրաքննադատները կոչում են բացառիկ ստեղծագործություն ու գոթական ոճի դրամա:

Ռոբերտ Փեն Ուորենն իր գրքում ներկայացնում է պաշտոնյայի քաղաքական կարիերայի պերճանքն ու տառապանքը։ Վեպը գրաքննադատները կոչում են բացառիկ ստեղծագործություն ու գոթական ոճի դրամա: Պոպուլիստն այն մարդն է, որը վստահ է՝ շատ բարդ իրավիճակներում կան շատ պարզ լուծումներ: Նա ասում է՝ ես գիտեմ այդ բարդ խնդիրների պարզ լուծումը, ու միայն ե՛ս գիտեմ այդ լուծումները: Մյուսները սև են ու շնաբարո դուրսպրծուկ: Գրքի վերահրատարակության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը գրքի առաջին ընթերցողներից է՝ դեռ առաջին հրատարակության ժամանակ: Հիշում է, ինչպես 1970-ականներին գիրքը ներխուժեց խորհրդային միություն ու ցնցեց մի ամբողջ սերունդ. «Գրված է հիանալի ոճով, լեզվով: Նա ամերիկյան լավագույն գրողների պլեադի ներկայացուցիչն է: Ֆոլկների հետ են համեմատում»:

Երբ գրողը 1989 թվականին մահացավ, թաղում էին, իբրև ամերիկյան մեծ գրողների սերնդի վերջին մոհիկանի: Հեգնանքը, ցինիզմը, որով պատմում է այդ քաղաքական սոդոմ-գոմորի մեջ: Հաստափոր գիրք, որը կարդացվում է մեկ շնչով, ապշեցնում քաղաքական իրադարձությունների համընկնումներով ու գրավում սիրո գեղեցիկ պատմությամբ՝ ընդծում է խմբագիրը. «Այն փիլիսոփայությունը, որ կա, նրա դատողություններն արժանավայել ապրելու, մարդու պատասխանատվության մասին, իլլյուզիաների կորստի մասին»:

Newmag հրատարակչության համար «Արքայի ամբողջ թիկնազորը» սովորական ընտրություն չէ: Հրատարակչությունը սովորաբար ժամանակից գրողների է թարգմանում, այս անգամ դասական ամերիկյան գրականություն է վերահրատարակել: Դիջիթեյն ընկերության աջակցությամբ` շեշտում է ռազմավարական նախագծերի ղեկավար Անի Մկրտչյանը. «Բիզնեսի ու անձնային աճի հետ կապ չունի: Բայց այս գիրքը 20-րդ դարի լավագույն գլուխգործոցներից: Կշարունակենք մեր ֆոկուսում պահել անձնային զարգացման աճի ու բիզնեսի մասին գրքեըը, բայց նման գրքեր էլ կլինեն»:

Կարդացեք նաև

Առանց բաժանարար գծերի, առանց հերոսների ու հակահերոների: «Արքայի ամբողջ թիկնազորը» մարդկանց ճակատագրերի մասին է՝ ծնունդից մինչև մահ: Քաղաքական կարիերայից մինչև սիրային կրքեր: Գիրք, որն էկրանավորվել է մի քանի անգամ, ստացել երեք Օսկար, դարձել ներկայացում, ռադիոթատրոն ու նույնիսկ օպերա: Լեգենդար վեպ, որը Newmag-ը ներկայացնում է նոր շապիկով, նոր խմբագրությամբ ու նոր հրատարակությամբ:

Տարածել