BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ուշադրություն մրցույթ! Լավագույն ընթերցողը կստանա

Ուշադրություն մրցույթ! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)

newmag-y-n

Հուլիսի 16-ին Երազ այգում Newmag-ը կանցկացնի ամառային փառատոն: Այդ օրը բազմաթիվ միջոցառումներից բացի, տեղի կունենա մեծ ու սպասված անակնկալ ընթերցասերների համար: Ընթերցանությունը խրախուսելու համար Newmag-ն ամեն տարի կընտրի տարվա լավագույն ընթերցողին: Ուշադ

Հուլիսի 16-ին «Երազ» այգին վերածվելու է գրքի քաղաքի: Գրական քննարկումներից ու հանդիպումներից բացի, փառատոնի շրջանակում տեղի կունենա Newmag Reader’s Prize մրցույթը: Մրցույթին մասնակցելու համար կան հստակ կանոններ: Այս պահից սկսած, այսուհետեև Newmag-ի կայքում կարող եք գրել ռեվյու մեր գրքերի վերաբերյալ, որոնք ընթերցել եք, հավանել եք և ցանկանում եք, որ մյուսները ևս իմնանա այդ գործի մասին ու ընթերցեն:

Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

Բոլոր նրանք, ովքեր կարդացել են  ու այս պահին էլ կարդում են Newmag-ի գրքերը, սիրում են ընթերցել ու նաև գրել ռևյուներ իրենց կարդացած գրքի մասին:

Ինչպես կարող են մասնակցել

Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 14-ը Newmag-ի կայքում ձեր նախընտրած գրքի տակ գրել հետաքրքիր, վերլուծական գրախոսական (ռևյու): Մեկ ընթերցողը կարող է ռեվյու գրել մի քանի գրքերի մասին, ամենաքիչը՝ 800 բառ:

Ով է որոշելու հաղթողին

Newmag-ի խմբագրակազմը կկարդա բոլոր կարծիքները և կընտրի դրանցից լավագույնը և կշնորհի ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize:

Երբ հայտնի կդառնա հաղթողը

Հուլիսի 16-ին, ժամը 21։00-ին՝ Երազ այգու Music Hall-ում: Ու հենց այստեղ էլ տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կհայտնենք այս տարվա լավագույն ընթերցողի անունը ու նաև հավաստագիր:

Ինչ մրցանակ է սպասվում

Տարվա ընթերցող դառնալով՝ հաղթողը կստանա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Տարվա ամենագրքային փառատոնի՝ Newmag Summer Fest-ի կազմակերպիչը Newmag  հրատարակչությունն է, գլխավոր գործընկերներն են Yeraz Projects-ը և Վեոլիա Ջուր ընկերությունները:

Կարդացեք նաև

Գրքի տոնի հասցեն «Երազ» այգին է, կսկսվի ուղիղ կեսօրին և կտևի ավելի քան 11 ժամ։ Մուտքն ազատ է: Ամբողջ փառատոնը կհեռարձակվի երկու հեռուստաընկերությունների ուղիղ եթերով՝ ATV և Armnews հեռուստաալիքներով, ինչպես նաև Newmag-ի Ֆեյսբուքյան էջով:

Տարածել