ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գեղ

Տեղի ունեցավ Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գեղարվեստական գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

Common Ground գրախանութ սրճարանն ու Newmag հրատարակչությունը շարունակում են կանանց միամսյակին նվիրված ամիսը։ Երկրորդ վեպը, որ ներկայացրեց հրատարակչությունը, Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպն է։ Գրքի գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է։ Վեպը

 

 «Ճանճերի ժամանակը» վեպում Նարինե Կռոյանը պատմում է 44-օրյա պատերազմի ընթացքում Սոնա անունով կնոջ ոդիսականը,  որը լուր չունենելով որդուց, գնում է ռազմաճակատ։ Կռոյանն ասում է, որ այդպես հաճախ է եղել, սովորաբար, հայրերն են գնում, բայց արյունը սեռ չունի, ծնողական սերը պարտավորություն է նաև ու պարտականություն.

«Վեպը գրելուց հետո հասկացա, որ գիրքս զուգահեռներ ունի Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» վեպի հետ։ Հետո զուգահեռներ անցկացրեցի, քանի որ իմ գրքում էլ անընդհատ շարժում կա։ Վեպիս հերոսուհու` Սոնայի համար մի օր զավակ են դառնում բոլոր զինվորները։ Թերապիայի հարց կա, գուցե դա է պատճառը, որ գրել եմ այս գիրքը։ Այն բեռը, ծանրությունը, որ կար մեջս, քանի որ տղաս էլ էր ծառայում, ինքս ինձ պետք է հաղթահարեի։ Սեպը սեպով են հանում. որոշեցի դեմ առ դեմ կանգնել արհավիրքի դեմ այս գրքի միջոցով»։  

 

Նարինե Կռոյանը վեպը երկար է գրել, զրուցել է պատերազմի մասնակիցների հետ, ծանոթացել է զինատեսկաներին, որպեսզի անճշտություններ վեպում չլինեն. «Արձակի դեպքում պատասխանտվություն կա, չես կարող հորինել, պետք է ծանոթ լինես նյութին, դրա համար ուսումնասիրել եմ դիպուկահարների զինատեսակները, համազարկային զինատեսակների մասին եմ գրել։ Այդ ամենի մասին հորիցս եմ հիմնականում սովորել փոքր ժամանակ։ Նույնիսկ որոշել էր, որ ես պետք է օդաչու դառնամ ու սովորեմ Ռյազանի զինվորական ուսումնարանում։ Բավականին երկար եմ գիրքը գրել, զրուցել եմ պատերազմի մասնակիցների հետ, լսել եմ շատ հարցազրույցներ։ Ես չեմ փոխել նույնիսկ ժամկետները իրադարձությունների, քանի որ դեպքերը դեռ թարմ էին, արյունը հոսող դեռ թարմ են»։  

Գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանն ասում է, որ այս տեսակի գրականությունը կարևոր է մեր օրերում. «Ումբերտո Էկոն ասում էր, որ կյանքը ամենամեծ գիրքն է, միայն թե պետք է այն ճշմարիտ պատմել։ Պետականության հիմքերը սխալ դրվեցին նաև այդ առումով։ Ազգային ամբիցիաներ, կրթական ամբիցիաներ չկանխորոշվեցին։ Մեր ճշմարտությունը պետք է աշխարհին պատմել, իսկ հարևաններին՝ պարտադրել։ Այս վեպը գրված  է թրիլլերի ոճով, ինչը շատ հետաքրքիր է դարձնում վեպը։ Անընդհատ շրջադարձեր կան, անընդհատ երկխոսություն կա ու փոխվող իրադարձություններ»։  

   

Գրականության պրոֆեսոր, Newmag-ի թարգմանիչ Անուշ Սեդրակյանն ասում է, որ պատերազմի մասին գեղեցիկ խոսել լինում է, միայն երբ հաղթել ես։ Ըստ Սեդրակյանի` պարտված պատերազմի մասին կարող ես խոսել միայն արցունքներով. «Դա բոլոր ժամանակներում է եղել։ Մենք այս պահին ունենք երկու տիպի տրավմա, անմիջական կորստի տրավման ու հայրենիքի կորուստը։ Ես ինքս հայրենիք եմ կորցրել ու հինգ զարմիկ։ Հաղթանակը պահանջում է համապատասխանություն։

Նույն Հեմինգուեյը, Ռեմարկն ասում էին պատերազմը տրավմա է, իր ընթացքի  մեջ չի կարող ունենալ ազնիվ բան, բայց կա պատերազմի բարոյական կողմը, երբ քո ազգային-ազատագրական պայքարն ես մղում։ Մենք պետք է մի բան հիշենք, մենք բոլորս անխտիր զգում ենք մեզ վրա ահավոր անկարողության բեռը, դա հետպատերազմական տրամվայի մի մասն է, դեռ ավելին, դա զգալու են մեր երեխաներն ու թոռները։ Մեզ մոտ կոլեկտիվ անգիտակցական է` փրկվի՛ր, փախի՛ր։ Մարդուն դեպի պատերազմ ու հաղթանակ տանում է կոլեկտիվ գիտակցականը։ Գիտակցությունը պետք է ունենա երազանք, որը նաև հայրենիքն է։ Գրականությունը նաև այդ մասին պետք է լինի»։  

   

Newmag հրատարակչության հիմնադիր Արտակ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ գիրքը նաև կնկարահանվի, քանի որ այն կինոսցենարի մեծ պոտենցիալ ունի. «Այս գիրքը հանրային վերքը գիտակցելու, մեզ հետ կատարվածը հաղթահարելու մասին է։ Շնորհակալ եմ Նարինեին այս վեպը գրելու համար։ Պատկերացնեւմ եմ, թե որքան բարդ էր դա ներկայացնել հանրությանը։ Նարինեի գիրքը, որպես արձակ գործ առաջինն է, որը պատմում է 44-օրյա պատերազմի մասին։ Սովորաբար, գրողները սպասում են, որ իրադարձությունները, դեպքերը սառեն, մի քիչ անցնեն, նոր խոսեն այդ մասին։ Բայց Նարինեն գտավ իր մեջ այդ ուժը։ Շնորհակալ եմ նաև «Վերածնունդ» հիմնադրամին, Արթուր Ջանիբեկյանին այս գրքի գործընկերը դառնալու համար»։    

 

«Ճանճերի ժամանակը» վեպի շնորհանդեսի մասնակիցները զրույցները շարունակեցին մեկ գավաթ գինու շուրջ։  Այս անգամ Common Ground գրախանութ-սրճարանում «Խմե» գինիների հյուրասիրություն էին կազմակերպել հենց գինին ստեղծողները։ «Խմե»-ն հիմնադրել են ռուս ու արցախցի երկու երիտասարդ` Դմիտրին ու Դավիթը։ Նրանք ծանոթացել են, երբ Դմիտրին տարիներ առաջ եկել  է Հայաստան, շատ է սիրել Արցախը, ու նրանք որոշել են միասին ստեղծել են «Խմե» գինիները։

Կարդացեք նաև

 

 

Տարածել