Ձմեռային փառատոնին Գոռ Կարապետյանը ներկայացրեց իր 2-րդ գիրքը՝ «Proակտիվ առաջնորդը» (լուսանկարներ)

February 14, 2024

Գոռ Կարապետյանը գրքի շնորհանդեսի ժամանակ ներկաներին վստահեցրեց՝ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։

«Proակտիվ Առաջնորդը» գիրքը ընթերցողներին ու փառատոնի մասնակիցներին ներկայացրեց հեղինակը։ Ինչո՞ւ սովորել առաջնորդություն ու ինչո՞ւ է պետք ժամանակակից աշխարհում լինել պրոակտիվ. հեղինակը մեջբերեց Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը, ըստ որի այսօր տարրական դպրոց ընդունվող երեխաների 65 տոկոսն ապագայում զբաղվելու է աշխատանքով, որը դեռ գոյություն չունի։ 

 

 

«Մենք ենք ու մեր սար խնդիրները» խորագրով հեղինակը ցույց տվեց, թե ինչպես է արհեստական բանականությունն ավելի ու ավելի խորը ներխուժում ժամանակակից մարդու կյանք, մինչդեռ մեր երկրում բախվում ենք տարրական գրագիտությանն առնչվող մեծ խնդիրների։ ՀՀ կրթության զարգացման 10 տարվա պետականծրագրում մտահոգիչ փաստ է արձանագրված. Հայաստանի բնակչության մինչև 15 տարեկանների խմբի ավելի քան 35 %-ն ունի գրագիտության ցածր մակարդակ, ինչը նրանց դարձնում է ֆունկցիոնալ անգրագետ։

 

 

Գոռ Կարապետյանը վստահ է, որ առաջնորդ լինելու համար պետք է նախ կրթված լինել։ Մինչդեռ Հայաստանի կրթական համակարգը չի ապահովում առաջնորդներ. «Ժամանակը վաղուց է հասունացել փոխելու այդ մտայնությունը։ Ու դա անորոշ «Ինչ-որ մեկը» չպետք է անի, այլ կոնկրետ մարդիկ՝ ԵՍ և ԴՈՒ։ ՄԵՆՔ։ ԵՍ։ Այդ նպատակով էլ գրել եմ այս գիրքը, ձեզ հրավիրել եմ այստեղ ու պատրաստվում եմ  ավելի առաջ գնալ»։ 

 

Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ Հայաստան Բանկն է։ Բանկի Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արա Ավագյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել աջակցել այս գրքի հրատարակմանը. «Newmag֊ի հետ համագործակցությամբ հանդես ենք գալիս «Պրոակտիվ առաջնորդը» գրքի գլխավոր գործընկեր։ Գրքի ընտրությունը պատահական չէ։ Մենք շատ ենք կարևորում բիզնես գրականության դերը, քանի որ այն թույլ է տալիս ձեռներեցներին ստանալ նոր գիտելիքներ ու նոր գործիքներ, որոնք կարող են կիրառել իրենց բիզնեսի համար։ Որպես գրքի գործընկեր, վստահ եմ, որ համատեղ կկարողանանք ձևավորել և կրթել նոր և ուժեղ առաջնորդների սերունդ»։ 

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Արա Ավագյանը կարծում է, որ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր և օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար՝ իրենց բիզնես մոդելի կառուցման գործում։ 

 

 

   

 

Գիրքն արդեն հնարավոր է գնել ինչպես օնլայն՝ newmag.am կայքից, այնպես էլ գրախանութներից։

 

Կարդացեք նաև