Այս գիրքը պրոակտիվ առաջնորդության մասին է։ Առաջնորդություն, որտեղ փոքր դերը ծառայեցվում է մեծ նպատակին՝ լինի բիզնես, կրթություն, թե որևէ այլ ոլորտ։ Գիրքը նաև կոչ է անում համատեղ փնտրել լուծումներ, հաղթահարել ֆունկցիոնալ անգրագիտությունը, բարձրացնել սոցիալական պատասխանատվության և կրթության ցածր մակարդակը։ Հեղինակն ընդգծում է ֆունկցիոնալ առաջնորդության, մենթորության և հոգատարության միջոցով դրական փոփոխություններ առաջ բերելու կարևորությունը։
Հիմնվելով միջազգային, տեղական ու անձնական փորձի վրա՝ հեղինակը մշակել և առաջարկում է գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն հետաքրքրասեր և ուսումնասիրող պատանիներին ու երիտասարդներին։ Գիրքը նաև օգնում է բացահայտել դրական փոփոխությունների ունիվերսալ ալգորիթմը։ Գրքում նկարագրված են բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներ, որոնց շնորհիվ պրոակտիվ առաջնորդությունը զգալի փոխակերպումներ է առաջ բերել մեծ ու փոքր համայնքներում և էկոհամակարգերում:
Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։