Ահա թե ինչ է գրել Փոլ Իգնեշիուսը Վիլյամ Սարոյանի մասին «Հիմա մասամբ գիտեմ» գրքում

August 31, 2020

Newmag-ը 2019-ին հրատարակել է ամերիկահայ ռազմական ու պետական գործիչ Փոլ Իգնեիշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը։ Այդ գրքում նա նաև պատմում է իր մանկության տարիների մասին։ Իգնեշիուսները մոտ են եղել և՛ Վիլյամ Սարոյանի և Արամ Սարոյանի հետ, որը գրողի հորեղբայրն էր։ Ահա մի քանի հատված, որտեղ հիշատակվում է Սարոյանը։ 

Երբ Սարոյանը հրապարակում է իր առաջին պատմվածքը, Իգնեշիուսները որոշում են հրավիրել իրենց տուն և խնջույք կազմակերպել։ Երիտասարդ Սարոյանը սկսում է ձանձրանալ գովասանքի խոսքերից ու որոշում ծլեկլ. 

«Ես ու եղբայրս հիշեցինք ներքնահարկի ննջարանի մասին։ Մտածեցինքեթե այնտեղ գնանքմեզ չեն գտնի։ Սարոյանը հենց նոր էրհրատարակել կարճ պատմվածքների իր առաջին գիրքը «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» վերնագրով։ Ծնողներստաղանդավոր երիտասարդ գրողի հետ հանդիպման էին հրավիրել իրենց ընկերներին։ Նրանք Սարոյանին իրենց մեջ առած այնքանհիմար հարցեր տվեցինոր Վիլին այլևս չդիմացավ։ Նա ականջիս ասացոր ուզում է գլուխն ազատել այդ տխմար հարցերից ևխաղաղ ու հանգիստ մի տեղ է ուզում կոմիքս կարդալու համար։ Ես ու Ջոջոն Սարոյանին տարանք ներքնահարկի ննջարաննստեցինք մահճակալին ու կարդացինք «Ուոլթ հորեղբայրը», «Քաթզենջամեր երեխաները» և այդ օրը տպագրված ուրիշմանրապատումներ։ Վիլին ծիծաղում էր կատակների վրադրանցից մի երկուսն էլ դերախաղի վերածեց։ Ներքնահարկի ննջարանըլցվեց կյանք ու ծիծաղով։ Դժբախտաբար հայրս հայտնաբերեց մեզ և Վիլիին ուժով տարավ խնջույքի սենյակ՝ այդ շողոքորթ հյուրերիմոտ։


 Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությունը մեր կայքում կարդացե՛ք.


Մի առիթով, խոսելով իր գերդաստանի մասին, Վիլյամ Սարոյանը Փոլ Իգնեշիուսին ասել է. «Հպարտ ու զայրացկոտ Սարոյանները»։

Ահա հատված, երբ Իգնեշիուսը գրում, է, որ ծնողներս ցանկանում էին, որ ինչ-որ բան իմանար հայոց պատմությունից ու մշակույթից, բայց ոչ այնքան, որ դա խանգարեր նրան դառնալ լիարժեք ամերիկացի.

«Մենք շատ էինք խոսում Վիլյամ Սարոյանի մասինև ես թանկ էի գնահատում Ֆրեզնոյում անցկացրած երիտասարդ տարիներիմասին նրա պատմություններըորոնք շատ գեղեցիկ ներկայացված են «Իմ անունն Արամ է» գրքում»։


 Փոլ Իշգնեշիուսի գրքի և Իգնեշիուսների մասին կարդացե՛ք


Ահա թե ինչ է գրում Իգնեշիուսը Բերքլիում տեղի ունեցած մի առաջնախաղի մասին.  

«Բերքլի մեր ուղևորության իրական նպատակը Վիլյամ Սարոյանի «Մեր կյանքի ժամանակը» պիեսի առաջնախաղին ներկա լինելնէր։ Ես Սարոյանին ճանաչում էի ծնողներիս տանը կազմակերպած խնջույքներից և սիրում էի նրա գրականությունը։ Չէիպատկերացնումոր բեմադրությունն այդքան լավը կլիներ։ Երբ ներկայացումն ավարտվեցգլխավոր դերակատար Էդի Դաուլինգըհատուկ ելույթ ունեցավ՝ խոսքն ուղղելով Սարոյանի հորաքրոջըորն այդ պահին դահլիճում էր։ Դաուլինգը հորաքրոջն ասացորնրա զարմիկն Ամերիկայի լավագույն դրամատուրգն է։ Հետո նա բեմ հրավիրեց Ռոս Բաղդասարյանին։ Նա Սարոյանի զարմիկն էր ևայդ ներկայացմանը խաղում էր փինբոլով տարված մոլագարի դերը։ Դաուլինգի խնդրանքով Բաղդասարյանն առանձին խոնարհվեցհանդիսատեսին։ Ռոսի մայրը նստած էր հորաքրոջ կողքին և այդ պահին մեծ հպարտություն էր ապրում։ Ներկայացումից հետոգնացինք «Թոփ օֆ դը Մարք» ռեստորան և մինչև գիշերվա ժամը երկուսը բարմենի հետ քննարկեցինք ներկայացումը»։