BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սաթի Սպիվակովայի հարցազրույցը՝ Sputnik Armenia-ին

Սաթի Սպիվակովայի հարցազրույցը՝ Sputnik Armenia-ին

newmag-y-n

Հունիսի 17-ին Հայաստան է ժամանել թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: Դերասանուհին այստեղ է ամուսնու՝ հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հետ: Այս անգամ Սաթի Սպիվակովայի այցի հիմնական նպատակը նրա գրքի՝ «Իրական դասական» ժո

Սպիվակովների ընտանիքի կապը Հայաստանի հետ ամուր է և յուրահատուկ։ Սաթի Սպիվակովայի համար Հայաստանը տուն ու հայրենիք է, Երևան ժամանելու ամեն առիթ էլ տոն է և՛ վարդագույն քաղաքի, և՛ այդ քաղաքում մեծացած Սաթիի համար։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ գրքի առաջին թարգմանությունը հայերեն է: Sputnik Armenia-ին Սպիվակովան պատմել է, որ գրքի ռուսերեն տարբերակի վրա սկսել է աշխատել համատարած լոքդաունի օրերին, ընդամենը մեկուկես ամսում. «Գիրքն, ըստ էության արդեն կար, մնում էր միայն սղագրել որոշ հատվածներ ու յուրաքանչյուրի համար գրել նախաբան: Հենց լոքդաունի օրերին ես իմ առաջ խնդիր դրեցի, որ պետք է անեմ այդ աշխատանքը ու ընդամենը մեկուկես ամսում գործը գլուխ եկավ»:

 

Առաջին օրինակը դերասանուհուն հասել է այն օրերին, երբ նա արդեն վարակվել էր կորոնավիրուսով, Հայաստանում էլ ընթանում էր 44-օրյա պատերազմը: «Իրական դասական» գրքում զետեղված են Սաթի Սպիվակովայի միայն անհատական հարցազրույցները, իսկ խմբակային քննարկումները մնացել են գրքից դուրս: Սպիվակովան ցանկություն ունի շարունակել այս գործը և հիմա մտածում է արդեն երկրորդ գրքի ուղղությամբ:  

Երկու տարի անց հրատարակվեց նաև գրքի  հայերեն տարբերակը: Բնագրի վերնագիրը՝ «Ոչ ձանձրալի դասականը»,  հրատարակչությունը ձևափոխել է: Եթերի ընթացքում հեղինակն անդրադարձավ փոփոխությանը.««Շատ լավ տարբերակ է ստացվել՝ «Իրական դասական», ռուսերենից ուղիղ հայերեն թարգամնելու դեպքում, այն այդքան էլ ականջի համար հաճելի չէ: Վերնագրի թարգմանությունը հիանալի է ստացվել: Այս անվանումը ինձ մոտ շատ հանկարծակի ստացվեց, պահի տակ ընտրեցի»:

Ու հենց այսօր էլ՝ հունիսի 29-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում։ Մուտքը միայն հրավիրատոմսով: Սաթի Սպիվոկովան կշրջի թանգարանում, կծանոթանա գործարանի բացառիկ տեսակներին, որից հետո կներկայացնի գիրքն ու կպատասխանի ներկաների հարցերին: 

Տարածել