















Նկարագրություն
Երաժշտության աշխարհի իր բացահայտումները Սաթի Սպիվակովան զետեղել է մեկ ժողովածուի մեջ։ Տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութա-
յին հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից նա իր գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը, նրանք, որոնցում հերոսի անհատականությունն ի հայտ է գալիս
երաժշտության միջոցով։ Գրքում ամբողջացված են ռուսական եւ արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Սա-
թի Սպիվակովան արվեստին, գիտությանը եւ փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։
Յուրաքանչյուր հարցազրույցի համար Սաթի Սպիվակովան նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարեւոր երաժշտական ստեղծագոր-
ծությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։
Մայա Պլիսեցկայա, Ռոդիոն Շչեդրին, Տատյանա Չեռնիգովսկայա, Ֆանի Արդան, Վալենտին Գաֆտ, Սերգեյ Յուրսկի, Անդրեյ Կոնչալովսկի, Շառլ Ազնավուր... Բոլոր հյուրերը Սաթի Սպիվակովային հարազատ են ու մտերիմ, զրույցներն էլ ոչ թե հաղորդավարի եւ հյուրի միջեւ են, այլ վաղեմի ընկերների։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը Сати. Нескучная классика
Կատեգորիան Հուշագրություն
ISBN 978-9939-884-57-8
Հրատարակության տարին 2022
Էջերի քանակը 572
Չափսը 16x24, կոշտ կազմ
Թարգմանիչ Անուշ Մուրադյան
Հեղինակներ

Սաթի Սպիվակովա
Սաթի Սպիվակովան (ծնվ. 1962 թ.) թատրոնի և կինոյի դերասանուհի է և հեռուստահաղորդավարուհի։ Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։ Հեղինակել և վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները», «Ոչ ձանձրալի դասական» և մի շարք այլ հաղորդաշարեր։ 2002 թվականին լույս է տեսել Սպիվակովայի առաջին՝ «Ոչ ամեն ինչ» գիրքը։ 2013 թվականին Ռուսաստանի ազգային հեռուստառադիոհեռարձակման և մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար ստացել է Բարեկամության շքանշան։ 2017 թվականին արժանացել է հեղինակավոր «ТЭФИ» մրցանակին։ Նույն թվականին հայտնվել է «GQ» ամսագրի վարկանիշով Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Թողնել կարծիք