Շառլի ավագ դստեր՝ Սեդա Ազնավուրի արձագանքը՝ Reste երգի հայերեն տարբերակի վերաբերյալ

June 18, 2021

«Մնա» երգի Յութուբյան հղմամբ օրերս իր ֆեսյբուքյան էջում կիսվել էր Շառլ Ազնավուրի ավագ դուստրը։ Նրա գրել էր, որ «հայ երիտասարդները թարգմանում և ձայնագրում են Ազնավուրի երգերը»։ Եվ ավելացրել, որ հավանում է երգի հայերեն կատարումն ու գործիքավորումը։

Շառլ Ազնավուրը 800 երգի հեղինակ է, ու կան բազմաթիվները, որոնք քիչ են տարածվել հատկապես Հայաստանում։ Ու հենց այդ նպատակով էլ Newmag-ը որոշեց լրացնել այդ բացը ու սկսել հենց այս տարվանից՝ հայերենով ներկայացնել մեծ արտիստի երգերը։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա Reste` «Մնա» ստեղծագործությունը: Newmag-ը երգը հայաֆիկացրեց և նոր գործիքավորմամբ ներկայացրեց Արմենիա հեռուստաընկերության և Amoundi Acba Asset Management ընկերության աջակցությամբ:    

Հիացած եմ և ոգևորված, որ հորս շունչն իր արվեստի միջոցով շարունակվում է տարածվել հատկապես Հայաստանում: Շնորհակալություն և ջերմագին ողջույններ։

Ֆրանսահայ երգչուհի և դերասանուհի, Շառլի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, տեղեկանալով Newmag-ի նախաձեռնության վերաբերյալ՝ միանգամից արձագանքել է. «Հիացած եմ և ոգևորված, որ հորս շունչն իր արվեստի միջոցով շարունակվում է տարածվել հատկապես Հայաստանում: Շնորհակալություն և ջերմագին ողջույններ»։

Ի դեպ, Ազնավուրի հետ Սեդան հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել և 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։

Կարդացեք նաև

Newmag-ի երաժշտական այս նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Սեդա Ազնավուրն ուրախությամբ ընդունեց այն տեղեկությունը, որ մինչև շանսոնիեի 100-ամյակը Newmag-ը խոստացել է հայերեն թարգմանել ու հրատարակել ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը՝ նոր գործիքավորմամբ ու նոր տեսահոլովակներով: