BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գործակցություն հանուն Ազնավուրի և նրա շուրջ. ինչպե

Գործակցություն հանուն Ազնավուրի և նրա շուրջ. ինչպես և ինչու Newmag-ն ու Amundi-ACBA-ն որոշեցին հրատարակել Շառլ Ազնավուրի գրքերը (տեսանյութ)

newmag-y-n

Դեռ 3 տարի առաջ Newmag-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, ներկայացրեց հայերեն հրատարակությամբ իր առաջին գիրքը «Կյանքից կառչածը»: Հետո արդեն տարին երկու անգամ՝ մեծ շանսոնեի ծննդյան ու մահվան օրերին ներկայացնում է նրա գրքերը: Մինչը 100-ամյակը Newma

Վավերագրական վեպ՝ լատինական թաղամասի նեղլիկ բնակարանից մինչև հաջողության ու փառքի ճանապարհ։ Շառլ Ազնավուրի  «Մեղմ Շշուկով» ինքնակենսագրականը Newmag-ի և Ամունդի Ակբայի առաջին գործակցությունն էր։ Գրքի հայերեն թարգմանությունը հրատարակվեց 2019-ին և դարձավ մեծ հայի կյանքի ու ճակատագրի մասին պատմող ամենաանկեղծ խոստովանությունը։ Շանսոնյեի գրական ժառանգության մասին հոգ տանելը կորպորատիվ պատասխանատվություն է՝ նկատում է Amundi-ACBA Asset Management-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը. «Ամունի Ակբան լինելով հայ-ֆրանսիական ընկերություն՝ նաև կրողն է հանդիսանում հայ-ֆրանսիական մշակույթի։ Եվ աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք ցանկացանք հայ ընթերցողին հասանելի դարձնել Ազնավուրի՝ մեծ հայի, մեծ ֆրանսիացու գործերը»:

2021-ին ավելացավ գործակցության ևս մեկ նախագիծ։ Կապող օղակը դարձյալ Ազնավուրն է։ Այս անգամ և շնորհիվ Amundi-ACBA-ի, նորովի և հայերեն կհնչեն Ազնավուրյան երգերը։

Ազնավուրյան շարքի հաջորդ գիրքը Newmag-ն ու Amundi-ACBA-ն ներկայացրին 2020-ի մայիսին, շանսոնյեի ծննդյան օրը՝ 96-ամյակին։ Ազնավուրն այս գրքում երկխոսում է ընթերցողի հետ, խորհուրդներ տալիս ու վերջին անգամ պատասխանում է հարցին՝ ավելի շատ հայ է, թե ֆրանսիացի։ Amundi-ACBA Asset Management-ի գործադիր տնօրեն Ժան Մազեյանի խոսքով, նախագիծը չափազանց նշանակալի է իրենց համար. «Մեզ համար այս նախագիծը շատ կարևոր է, որովհետև ուզում ենք, որ ամբողջ հայ ժողովուրդը կարողանա կարդալ և ավելի լավ ճանաչել Ազնավուրին։ Բոլորն էլ ճանաչում են Ազնավուր երգչին, բայց ոչ Ազնավուր մարդուն»:

Երրորդ գործակցության արդյունքում թարգմանվեց հայ-ֆրանսիական մեկ այլ բեսթսելլեր՝ Ազնավուրի 4-րդ ինքնակենսագրականը՝ «Քանի սիրտս բաբախում է» գիրքը։ Այս գիրքը ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքի մասին է, որոնք բոլորն էլ ապրել է Ազնավուրը։ Amundi-ACBA ընկերության աջակցությամբ այս գործը հայ ընթերցողին ներկայացվեց 2020-ի դեկտեմբերի 7-ին՝ Հայաստանի ու Ազնավուրի հանդիպման խորհրդանիշ դարձած օրը։ Եվ հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ հաջորդ հանդիպման օրը։ Հրայր Ասլանյանը վստահեցնում է՝ նախագիծը շարունակական է մինչև Ազնավուրի 100-ամյակը. «Վստահաբար սպասեք։ Ավելին ասեմ, քանի որ Ամունդի Ակբան հանձն է առել օժանդակելու այս նախաձեռնությանը և մինչև Ազնավուրի 100 ամյակի լրանալը ունենալ նրա բոլոր գրքերը հայերեն թարգմանված, հետևաբար մեզ սպասեք ոչ միայն հաջորդ մայիսի 22-ին այլ նաև հաջորդող տարիներին ևս»։

Կարդացեք նաև

Ինչպես խոստացել էին՝ Ազնավուրի ծննդյան օրը երկու ընկերությունները ներկայացրեցին «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն: 2021-ին ավելացավ գործակցության ևս մեկ նախագիծ։ Կապող օղակը դարձյալ Ազնավուրն է։ Այս անգամ և շնորհիվ Amundi-ACBA-ի, նորովի և հայերեն կհնչեն Ազնավուրյան երգերը։ Առաջին երգն արդեն պատրաստ է՝ Rest, հայերեն՝ «Մնա», Էրիկ Կարապետյանի կատարմամբ։  

Տարածել