«Քանի սիրտս բաբախում է». տեղի ունեցավ Newmag-ի հրատարակած Շառլ Ազնավուրի 4-րդ գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ ՇառլԱզնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գրքի հեռուստաշնորհանդեսը: Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի հայերեն թարգմանված արդեն 4-րդ գործը: Այս գործը նա գրել է 89 տարեկանում: Իր մյուս ինքնակենսագրականների
Հուշեր, որ կարծես ծաղկեփունջ լինեն՝ անթառամ: Newmag հրատարկչությունը Հայաստանի ու մեծ հայի հանդիպման խորհրդանիշ դարձած դեկտեմբերի 7-ին ներկայացնում է ՇառլԱզնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը: Հենց դեկտեմբերի 7-ից մի քանի ամիս անց, 1989-ի փետրվարին Լենինականում առաջին անգամ Ազնավուրին հանդիպեց նաև գրքի թարգմանիչը՝ Սամվել Գասպարյանը: Փոքրիկ, մարդաբոյի ինքնաթիռն այդ օրը շատ ուշացավ: Ազնավուրին երկար սպասեցին՝ հիշում է թարգմանիչը. «Եկավ, ասեց՝ Թուրքիան վախեցավ ինձնից, չէր թողնում անցնեինք օդային սահմանը: Հետո հասկացա, իրոք, վախենալու էր թուրքերի համար»:
Այս գիրքն Ազնավուրի 4-րդ ինքնակենսագրականն է: Ազնավուրն այստեղ հատկապես շատ է խոսում կյանքի ու մահվան մասին: Անդրադառնում է իր հասցեին հնչած տարբեր ֆինանասական մեղադրանքներին, խոսում միասեռականների ու թոշակի չգնալու մասին: Սա գիրք է, ոչ թե մեկ, այլ մի քանի կյանքերի մասին, որոնք բոլորն էլ Շառլն ապրել է՝ հավելում է ՍամվելԳասպարյան. «Շառլը մի կյանք չի ապրել, մի քանի կյանքեր ունի, երգի շրջանը, միկրոֆոնը գրիչով փոխեց: Ֆիլմերում, այլ է: Այս գրքերում մի քանի կյանքեր կան, դրանով են տարբերվում»:
Ազնավուրին ճանաչողներն ասում են՝ նա եզակի եռանդ ուներ: Սկսում էր մի բան, երբ բոլոր մյուսներն այդ տարիքում ավարտում էին: Սովորում էր անընդհատ: Գրքում Ազնավուրը պատմում է մի քանի սիրելի երգերի ստեղծման պատմությունները: Ինչպես երեք նոտայով ստեղծեց բոլերո, ինչպես ճապոնիայում, նավի վրա երգեց՝ «Տարեք ինձ»: Խմբագիր Համլետ Գասպարյանը հակիրճ ներկայացնում է գիրքը՝ սա ինքնակենսագրական է, բայց հնարավորություն մտորել ընդհանրապես կյանքի մասին. «Կենսագրական է, հաջողություն, սկիզբ, բայց դա շատ ավելի լայն է, որպես պոետ, մտածող, նրան հետաքրքում էր կյանքի բոլոր խնդիրները, պատերազմ, արհավիրք»:
Այս գիրքը լույս էտեսել ամենախոշոր կենսաթոշակային ֆոնդերից մեկի` «Ամունդի Ակբայի» ֆինանսավորմամբ: Ըստ գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի, բոլոր գրքերն էլ մեկը մյուսից հետաքրքիր են ու պարտադիր՝ ընթերցելու համար։
Կարդացեք նաև
- «Քանի սիրտս բաբախում է». Newmag-ը լույս է ընծայել Շառլ Ազնավուրի 4-րդ գիրքը (թրեյլեր)
- Թվում է` ամեն ինչ գիտենք, բայց Ազնավուրը չի դադարում զարմացնել. Խմբագիրը «Քանի սիրտս բաբախում է» գրքի մասին
- Ինչպես ապրել, քանի սիրտդ բաբախում է. 10-ը միտք Շառլ Ազնավուրի նոր գրքից
Շառ Ազնավուրը հաճախ էր նեղանում լրագրողներից, ախր ինչպես չեն հասկանում, մնաս բարովը դեռ հրաժեշտ չէ, ինքը երբեք իր հանդիսատեսին հրաժեշտ չի տվել: Քանի սիրտս բաբախում է՝ պիտի ապրեմ ու երգեմ: