BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Տիգրան Հայրապետ

Մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկաներ)

newmag-y-n

Newmag-ը ներկայացրեց Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների նոր ժողովածուն՝ «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը: Աշխատանքների մի մասը լույս է տեսել տարբեր թերթերում, սակայն որոշ մասը նույնիսկ խմբագրված ու հրատարակված չեն ու լու

Տիգրան Հայրապետյանի ասածներով ու մտքերով. Նազենի Ղարիբյանը հենց ամուսնու բառերով է մակագրում նրա նոր գիրքը՝ «Պատերազմ և քաղաքականությունը»: Ընդամենը կարճ երկխոսություն Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ, ու մեկ տարի էլ չանցած՝ հրապարակախոս ամուսնու գիրքը դուրս է գալիս տպարանից. «Վերջապես հրատարակվեց Տիգրանի այն հատորը, որտեղ ամփոփված են պատմափիլիսոփայական, պատմաքաղաքագիտական վերլուծություններն ու հոդվածները, որոնք նա գրել է տարբեր տարիներին, բայց հրատարակվում է այսօր»:

 Ինչպես 1990-ականներին. տիգրանհայրապետյանական միջավայրում հնչում են հենց նրա մտքերը. ասել է գրեթե 30 տարի առաջ, բայց ակտուալ են նաև այսօր: Շնորհանդեսին ներկա էին նրա գործընկերները, մտերիմները՝ տարբեր մասնագիտության և քաղաքական հայացքների տեր մարդիկ: Հայրապետյանը երկար ժամանակ աշխատել ու գործակցել է Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հետ. «Քաղաքական, իշխանական, կուսակցական անուններով չէր գնում նրա միտքը, նրա հայացքն ու միտքը շատ ավելի վերևից էր հնչում»:

 

Այս դեպքում որոշիչը ոչ թե քաղաքական կողմորոշումն է, այլ պրոֆեսիոնալիզմն ու մեծ ընկերությունը: Տիգրան Հայրապետյանի ծնունդն ամեն տարի ընկերները վերածում են Տիգրանի օրվա: Այս անգամ գիրքն է միավորում բոլորին՝ կապի հանելով նաև օվկիանոսից այն կողմ գտնվող ընկերներին: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հաճախ է վերընթերցում ընկերոջ մտքերը. «Ամեն օր ամեն մի գրածից մտովի խորհուրդ եմ հարցնում ու փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարձագանքեր այս կամ այն հարցին»:

 

Վերլուծաբան-հրապարակախոսի մասին խոսելիս, որպես կանոն, ընդգծվում է, որ նա անկախ Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետն էր. 1990-ականներին հայերենում չկար քաղաքագիտական տերմինաբանություն, ու հենց նա շրջանառության մեջ դրեց քաղաքագիտական բառապաշար՝ ստեղծելով մասնագիտական բառարան, որից օգտվում ենք հիմա: Նրա վերլուծությունները համարում են մարգարեություն, այն, ինչ ասել է 20-30 տարի առաջ, իրականանում է այսօր:

«Պատերազմ ու քաղաքականություն» գրքի շնորհանդեսի մյուս հատվածում ընկերները վերլուծում էին, թե որքան արդիական է Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական միտքը, փորձում հասկանալ՝ ինչու նրանից հետո այդպես էլ չձևավորվեց քաղաքագիտական դպրոց:

 

Տիգրան Հակոբյան,  ՀՌՀ Նախագահ

«Քաղաքական միտքը շատ ավելի պահանջված է այսօր, 2000-ից ավելի վատացավ, ձեռքից ձեռք փոխանցվեց»:

«Սա պետք է դառնա հանրակրթության, մեր բոլոր դպրոցների անելիքը»:

Աղվան Վարդանյան, ԱԺ պատգամավոր

 

«Հայաստանը չունի քաղաքական պատմություն, դրա համար որևէ միտք չի ձևավորվում»:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարտից ապրիլ ամեն ինչ պտտվում է Տիգրանի անվան շուրջ՝ նրա անվան գրադարանում: Ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է հենց մարտի 18-ին՝ նրա ծննդյան օրը: Լավագույն սաներն արժանանում են նրա անվան մրցանակի: Այս տարի հանդիսավոր արարողությունը հենց նոր գրքի շնորհադեսի ժամանակ էր: Մրցանակաբաշխության գաղափարը Աշոտ Բլեյանինն է. «Երբ տեսնում ես պատանու ձեռքին կիսաբաց գիրքը, հասկանում ես, որ Տիգրանի մտքերն այսպես ավելի կտարածվեն: Այս առաքելությունը մենք սկսել ենք ու կշարունակենք»

 

Սեբաստացիները չեն խախտում նաև մյուս ավանդույթը. այս օրը բոլորին շնորհավորում են իրենց՝ սեբաստացիների պատրաստած գինիներով:

 

Կարդացեք նաև

Տարածել