BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Newmag Summer Fest] Սպորտային լրագրողների մտահոգո

[Newmag Summer Fest] Սպորտային լրագրողների մտահոգությունը. ինչու չկան գրքեր հայ մարզիկների մասին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Ինչպես սպորտային գրականությունը հետաքրքիր մատուցել ընթերցողին, գրքի միջոցով երեխաներին ներգրավել այդ ոլորտ, հայ մարզիկների մասին գրել բեսթսելլերներ և սպորտն ու գրականությունը դարձնել մեկ միասնություն, որի շնորհիվ դաստիարակել սերունդներ։ Այս արդիական թեման

Հրատարակչական գործունեության հենց առաջին տարվանից Newmag -ը հայերեն թարգմանեց ու հրատարակեց ամենաճանաչված ու երիտասարդ սերունդի կուռքեր համարվող ֆուտբոլիստների մասին կենսագրականները. «Ռոնալդու», «Մեսսի», «Նեյմար», «Ես Զլատանն եմ», Յուրի Ջորկաեֆի « Snake» և վերջերս «Զիդան. երկու կյանք» գրքերը։ Հանդիպման մոդերատոր, լրագրող Վարվառա Հայրապետյանի խոսքով, գրքերից յուրաքանչյուրն էլ ընթերցում ես մեկ շնչով. «Բոլոր գրքերն էլ կարդում եմ ու հենց առաջին իսկ գիրքը, որ հրատարակվեց, միանգամից կարդացի։ Հայերեն շատ հեշտ է կարդալ, քանի որ թարգմանությունն անթերի է։ Ամենաշատը հավանել եմ Զլատանի գիրքը, քանի որ հենց ինքը շատ տարբեր ֆուտբոլիստ է»։

Մինչև Newmag-ի նախաձեռնությունը,  ֆուտբոլասերներն ու ընթերցասերները մարզիկների մասին կարդում էին հիմնականում ռուսերեն։ Մեր հրատարակչության միջոցով հայտնի ֆուտբոլիստների կյանքն ու կենսագրությունը հասանելի է բոլորին՝ լեզուն, շարադրանքն ու որակյալ տպագրությունը նպաստում են դրան՝ նկատում են քննարկման մասնակիցները։

 

Ինչպես մոտեցնել սպորտին ու միաժամանակ ընթերցանությունը դարձնել երիտասարդների օրվա անպակաս մաս։ Թեմայի վերաբերյալ մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն ունի հստակ պատասխան՝ ընթերցանությամբ։ Ինքն օրինակ, իր որդուն դեռ փոքրուց է որոշել մոտեցնել սպորտին ու գրքին՝ փառատոնին միասին էին եկել։

Իսկ ինչպե՞ս գրել հայկական սպորտին նվիրված գրավիչ գրքեր, հրատարակել և վաճառել Հայաստանում։ Այս հարցի վերաբերյալ բանախոսների գնահատականը նույնն է. շատ դժվար է հայ մարզիկին համոզել խոսել ինքն իր մասին՝ վստահ է Մեդիամաքսի սպորտային թղթակից Հասմիկ Բաբայանը. «Լրագրողները թվում է՝ խնդիր պետք է չունենան զրուցակցին բացելու հարցում։ Սակայն մեր մարզիկները չեն սիրում խոսել, հատկապես իրենց մասին, լինել անկեղծ ինչպես Մեսսին, Ռոնալդուն, պատմեն իրենց կյանքը։ Նրանք շատ փակ են»։

 

Իսկ գրքի շապիկին կարող են հայտնվել շատ մարզիկներ՝ վստահ են մարզական լրագրողներն ու մեկնաբանները։ Բայց նրանցից ոչ ոք դեռ այս պահին պատրաստ չէ անկեղծ խոստովանությունների։

Վերջում քննարկման մասնակիցները խորհուրդ են տալիս ամռան վերջին օրերին ընթերցել, անպայման սպորտային գրքեր։ Newmag-ի ընտրանին մեծ է, իսկ ամենապահանջված գրքերը վերահրատարակվել են ու հասանելի են ինչպես մեր կայքում, այնպես էլ բոլոր գրախանութներում։

Տարածել