Ինչպե՞ս դադարեցի շտապել և հասա հաջողության

April 9, 2018

Իրական ձեռներեցի ոգեշնչող պատմությունը՝ հաջողության մասին
Ես ձեռներեց եմ: Ֆիթնես ինդուստրիայում մի քանի օնլայն բիզնեսներ ունեմ, որոնք բավական եկամտաբեր են: Խիստ գրաֆիկով եմ աշխատում՝ 9-ից մինչև 5-ը, որպեսզի ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնեմ:
Հաշվի առնելով, որ մեզնից շատերն աշխատում են 80 ժամ, սա կարող է որպես հայհոյանք հնչել
Երկար ժամանակ պետք եղավ, որ հասկանայի՝ ամենօրյա շտապողականությունն ինձ չի բերի ցանկալի արդյունքի: Որոշեցի դադարեցնել այդ իրարանցումը, և որոշեցի՝ ինչն է առաջնահերթ: Հստակեցրի, թե ինչն է ինձ համար կարևոր գործում, երբ և ինչպես անցկացնել ազատ ժամանակս, ու հասկացա , թե ինչն է ինձ երջանկացնում:
Ես հասա գործնական հաջողության և կյանքի որակի բարձրացման
Մի քանի տարի առաջ անձնական մարզիչ էի, որը լավ բիզնես էր հիմնել այդ ոլորտում: Ժամում 97 դոլար էի աշխատում: Օրվա մեջ ոչ մի ազատ րոպե չունեի: Դա յուրաքանչյուր անձնական մարզիչի երազանքն է: Այդ իսկ պատճառով կարծում էի, որ նաև իմ երազանքն է:
Ես երիտասարդ էի և ինձ անպարտ էի զգում. փողը հոսում էր՝ ինչպես ծորակից
Ի վերջո, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես քամվեցի: Էմոցիոնալ սնանկություն՝ բանկային կլորիկ հաշվի դիմաց: Սա էր փոխզիջումը:
Ետ եմ նայում ու հասկանում եմ, թե ինչու: Տարիներ շարունակ օրը 14 ժամ աշխատել եմ, մարզվում էի, ու անընդհատ նոր հաճախորդներ էին գալիս: Ուրիշ ոչնչի համար ժամանակ չունեի: Իմ ընկերները գործընկեր-մարզիչներն էին և հաճախորդները: Ընկերուհի՞: Ոչ այսօր:
Կարծում էի, որ հենց ինչ-որ քանակի գումար աշխատեմ,  կյանքն ավելի լավը կդառնա
Ուզում էի ընտանիք կազմել ու գիտեի, որ չեմ ուզում լինել այն հայրիկը, որը միշտ բացակա է: Ես ուզում էի ընկեր լինել, որը գիտեր, թե ինչ է կատարվում իր մտերիմների կյանքում: Ուզում էի լինել ամուսին, որը ժամանակին է տուն գալիս:
Ես իմ ուզած կյանքով չէի ապրում: Ու որոշեցի, որ էլ երբեք չեմ վերադառնա նույն կենսակերպին: Առանց գիտակցելու՝ սկսեցի բիզնեսով զբաղվել, որն ինձ հաջողություն բերեց:

Առանց գիտակցելու՝ սկսեցի բիզնեսով զբաղվել, որն ինձ հաջողություն բերեց:

Ճիշտ որոշում կայացնելու համար մի քանի «կոգնիտիվ ֆիլտրեր» մշակեցի: Դրանք մի քանի օբյեկտիվ հարցեր են, որոնք օգնում են ինձ ասել «այո» կամ, որն ավելի կարևոր է, «ոչ»:


Կարդացեք նաև.



Ֆիլտր 1. «Կազդի՞ այն իմ բիզնեսի, անձնական կյանքի և հասարակության վրա»:  
Ես հիմնականում «ոչ» եմ ասում միջոցառումների ժամանակ ելույթ ունենալու առաջարկներին, եթե նույնիսկ պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել: Փողը չի ազդի իմ բիզնեսի վրա, բայց կվնասի անձնական կյանքս:
Փողը չի ազդի իմ բիզնեսի վրա, բայց կվնասի անձնական կյանքս:

Բացի այդ, ելույթ ունենալով ձեռներեցության կամ ֆիթնեսի մասին՝ հանրօգուտ ոչինչ չեմ անի:
Ֆիլտր 2. «Իմ գործողություններն այս պահին էմոցիոնա՞լ են կամ իռացիոնալ»:
Եթե այդպես է, ոչ մի դեպքում «այո» չեմ ասի: Անկախ ամեն ինչից՝ հանդարտվում եմ, հաշվում եմ մինչև տասը և այդ հարցն եմ տալիս ազնվորեն: Դրա շնորհիվ դուրս եմ գալիս այդ վիճակից և հասկանում եմ, թե ինչն է ինձ համար կարևոր: Կարևորը՝ առանց ավելորդ հույզերի:
Ֆիլտր 3. «Իմ արածը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել»:
Եթե նորելուկ եք բիզնեսում, պետք չէ շեղվել շրջապատող ինֆորմացիոն հոսքով: Դուք պետք է ձեր ժամանակը ծախսեք՝ լավ պրոդուկտ ստեղծելու, ծառայությունը լավացնելու վրա:
Ֆիլտր 4. «Սա թույլ կտա ինձ ավելի շատ լինել աշխատավայրո՞ւմ, թե՞ սիրելիների հետ»:
Իմանալ՝ երբ ասել «ոչ», իմ ամենակարևոր բիզնես-ակտիվն է: Եթե ինչ-որ բան ինձ չի օգնում բարելավել գործս կամ սիրելիներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ասում եմ՝ ոչ:

Հեղինակ՝ Ջոնաթան Գուդմեն


Աղբյուր՝ CLUBER