Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Մանյունյայի» 3-րդ ու եզրափակիչ գրքի

Տեղի ունեցավ «Մանյունյայի» 3-րդ ու եզրափակիչ գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

Երեք տարի անց Newmag-ն ավարտին է հասցնում ծավալային գործը. արդեն պատրաստ է «Մանյունյայի» վերջին՝ 3-րդ գիրքը՝ «Մանյունյան, Տայի հոբելյանն ու այլ տագնապներ»։ Մանյունյային ոչ թե հորինել, այլ իր իսկ հիշողություններից վերականգնել, շունչ ու գույն է տվել Նարինե

Իր մանկության, հայրենի գյուղի ու 1990-ականների ջերմ ու տաքուկ բարքերի մասին Նարինե Աբգարյանը գրի առավ իր եռամասանոց գրքում, կոչեց «‎Մանյունյա» և այդ հերոսուհու և նրա շուրջը հավաքված կերպարներին դարձրեց հետխորհրդային երկրների ամենասիրելի հավաքական հերոսուհին։  Հենց Աբգարյանի հայրենիքից է նաև գրքի թարգմանիչը՝ Նարինե Գիժլարյանը, որի համար գրքի իրադարձությունները նորություն չէին. սեփական աչքերով է տեսել հերոսուհիներին էլ, նրան փոթորկոտ մանկությունը.

 

«Հիմա էլ, եթե գնաք Բերդ, կտեսնեք, որ գրքի հերոսների պես երեխաներն իրենց մանկությունն են անում։ Կրկին խաղում են բակում, մոգոնում չարաճճիություններ։ Նարիեն Աբգարյանի նկարագրած Բերդից շատ հարազատ վայրեր էլ այսօր կան»։Իր մանկության, խորհրդային վերհուշի, ամենաջերմ ու անմոռանալի պատմությունների մասին Աբգարյանը գրել է հումորով, երբեմն բարբառով՝ գրչին ավելացնելով հայրենի Բերդի ջերմ ու զուլալ գույները։ Գրքի խմբագիր Ռոբ Մանուկյանը նկատում է. «Շատերին թվում է՝ այս գործը հենց հայերեն էլ գրել է Աբգարյանը։ Բերդի լեզուն, շունչը ամբողջությամբ փոխացված է հայերեն տարբերակում»։

    

Սկզբում ռուսերեն, հետո արդեն հայերեն գիրքը դերասան Սաթենիկ Հազարյանն ընթերցում է նաև իր երեխաների համար։ Մանկությունը մանկություն է, խորհրդային պատմությունները չեն ձանձրացնում այսօրվա տեխնոկրատ սերնդին. «Զուլալ, ջերմ մանկության հուշերը, նաև ժիր երեխաների պատմությունները նոր շունչ են ստացել հայերեն հրատարակումից ու գիրքն էկրանավորումից հետո։ Ես նկարահանվել եմ ֆիլմում ու պետք է ասեմ, որ Նարինե Աբգարյանի ամբողջ պատմությունը մեր երեխաները կարող են տեսնել ու նույն բավականությունը ստանալ նաև էկրանից»։

     

Հենց գրքի տողերը, նկարագրություններն էլ վերածվեցին պատկերների ու դարձան շապիկ։ Ռեժիսոր Նաիրա Մուրադյանն այդ ամենին ավելացրեց նաև իր մանկության գույները ու ստացավ կրակոտ «Մանյունյա» գրքի շապիկը։ Չնայած շապիկին հիմնականում Մանյունյան է, բայց ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել նաև նրա տատիկին: Ավելի ճիշտ տատիկի ոտքերը, որի շուրջ էլ պտտվում են գրքի փոքրիկ հերոսները։ Newmag հրատարակչության արտ-տնօրեն Էդիկ Պողոսյանն ավելացնում է. «Մեր ժամանակաշրջանի ամենատաղանդավոր մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը հիանալի գույներով ու կերպարներով շապիկ է ստացել։ Ներսում էլ կտեսնեք հետաքրքիր իլյուստարցիա. Ոգեշնչվել եմ հենց մուլտիպլիկատորից»։

       

Երեք գրքերի շապիկներն էլ վերածվում են փոքրիկ պատմության։ Նկարները դառնում են մեկ մեծ պատկեր՝ տաքուկ ու ջերմ մանկական հուշերով պարուրված։ Տատիկի ապահով ու մեծ ոտքերի մոտ ծվարած մանկություն՝ գիրքն ու շապիկն ամբողջացնում են մի ամբողջ խորհրդային սերնդի մանկություն՝ զվարճալի, հարազատ, բայց նաև խիստ ու երբեմն ծանր:

 

Կարդացեք նաև

Տարածել