Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Փրկե՞նք հայրենիքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Դեռ 25 տարի առաջ երիտասարդ ու խոստումնալից քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը ճշգրտորեն կանխատեսել էր Հայաստանի ու տարածաշրջանի առջև այսօր ծառացած խնդիրները: Newmag-ը ներկայացնում է նրա աշխատությունների արդեն 3-րդ հատորը, որտեղ հրապարակախոսը տալիս է այն բոլոր
«Փրկե՞նք հայրենիքը»՝ հարց, որի պատասխանը գրքում է: Քաղաքագետի ծննդյան օրվան ընդառաջ Newmag-ը ներկայացնում է նրա երկերի 3-րդ ժողովածուն՝ «Փրկե՞նք հայրենիքը»: Գիրքը լույս է տեսել Աղվան Վարդանյանի օգնությամբ. «Խորաթափանց վերլուծում էր հայաստանյան իրադարձություններն ու աշխարհաքաղաքական իրողությունը: Մարգարեական կանխատեսումներ էր անում: Տիգրանն ինքը զարմանալի բացառիկություն էր, բոհեմական կյանքով էր ապրում, անընդհատ գրում էր: Ուշադիր ընթերցելուց կտեսնեք՝ էքստազի դրսևորումներ, դրանք լինում են բացառիկ օժտվածությամբ մարդկանց մոտ»:
Առաջին երկու հատորները ներկայացնում էին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքը, հարաբերությունները դաշնակիցբների հետ: Այս գիրքը Արցախյան հինախնդրի ու Հայաստանի ապագայի մասին է: Այս անգամ էլ, քաղաքագետի կանխատեսումները իրականացել են, առաջարկած լուծումները՝ օգտակար: Ըստ Վարդանյանի, այս գրքում հրապարակախոսը պատասխանում է գլխավոր հարցին՝ ինչպես երկիրը դուրս բերել ծանր վիճակից. «Ցույց էր տալիս Հայաստանի ողբերգությունների հիմքերը, պատճառները ու տալիս էր ուղենիշներ: Ինչպես պետք է Հայաստանը ռեստավրացվի: Դա իր ամենաբնորոշ տերմիններից էր: Ցավոք, նաև այսօրն էր հուշում: Վերջին մարդը, որ կարդաք, կտեսնեք այդ իր ասած ժամանակներում ենք ապրում»:
Տիգրան Հայրապետյանը 44-օրյա պատերազմից 25 տարի առաջ էր կանխատեսել, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու ու ինչ անել չպարտվելու համար: Քաղաքագետն այս գրքում առաջարկում է Արցախյան հիմնախնդրի լուծման հինգ տարբերակ, իհարկե, հաշվի է առնում նաև պատմական փորձը, աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ընդգծում է քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը. «Երբ 88 թվականին լույս տեսան Ռաֆայել Իշխանյանի ու Վազգեն Մանուկյանի հոդվածները, դրանք ձևավորեցին Անկախության սերունդը: Տիգրանի գրածն ու ժառանգությունը նույն նշանակությունն ունեն: Այսօր էլ Հայաստանին պետք է լուսավորական շարժում»:
Դեռ 92 թվականին Տիգրան Հայրապետյանը գրում էր հիմնարար գիտությունները ֆինանսավորելու, գիտությունը բիզնեսում կիրառելու մասին: Առաջարկում էր ստեղծել մարմին, որը Սփյուռքը հետ կբերի Հայաստան՝ հավելում է Գասպարյանը. «Գրում էր՝ մենք վանում ենք մեր բարեկամներին արտաքին հարաբերություններում ու չենք կարող նորերին ձեռք բերել: Կամ՝ Թուրքիային, որպես գործընկեր ենք նայում, բայց չենք կարող ապահովել Թուրքիայի չեզոքությունն Արցախի հարցում»:
Տիգրան Հայրապետյանն անկախ Հայաստանի առաջին խոշոր քաղաքագետներից էր, նա առաջիններից էր, որ օգտագործում էր քաղաքագիտական նոր տերմիններ՝ ստեղծելով մասնագիտական բառարան: Տիգրան Հայրապետյանը կդառնար 59 տարեկան: Newmag հրատարակչությունn այս անգամ էլ է քաղաքագետի ծննդյան օրը ներկայացնում նրա նոր գիրքը՝ «Փրկե՞նք հայրենիքը»:
Կարդացեք նաև