Տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
10 տարվա ամենահետաքրքիր դրվագները, լեգենդար դեմքերն ու նրանց արժեքավոր մտքերը Սաթի Սպիվակովան ամփոփել է մեկ գրքում: Գիրք, որը կոտրում է կարծրատիպերն ու ապացուցում՝ դասականը հետաքրքիր է միշտ: ՏԵՖՖԻԻ մրցանակակիր Սաթի Սպիվակովայի Իրական դասական գիրքը Նյումե
Ինչպես գրքի թարգմանիչ Անուշ Մարտիրոսյանն է ասում, այս ժողովածուից բոլորը սովորելու բան ունեն. «Մեծ հաճույք եմ ստացել այս գործը անելուց, նյութը շատ հետաքրքիր է եւ ճանաչողական առումով, եվ մարդկային առումով»:
Գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանն էլ շեշտում է, որ հայ հանրությանը օգտակար ու հետաքրքիր գիրք է ստացվել. «Առաջին տողերից այն տպավորությունն էր, թե ինչպիսի հոտառությամբ է Newmag-ը հաջողացնում գտնել, թե ինչպես է գտնում այն թիրախները, որ պետք է հայ ընթերցողին»:

Գրքի թարգմանությունը, խմբագրումն ու հրատարակումը տևել են մոտ երկու տարի: «Իրական դասականը» բացահայտում է մեր կողքին ապրող լեգենդներին: Նրանց հոգեկերտվածքը, ապրումներն ու երաժշտական ճաշակը: Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի կարծիքով, գիրքը հիանալի նվեր է բոլոր առիթների համար, հատկապես, եթե նվիրում եք արվեստ սիրող մեկին. «Հայ ընթերցողին կհետաքրքրի Ազնավուրի հարցազրույցը, բոլոր հարցազրույցները հետաքրքիր են ու բազմաշերտ, բոլոր առիթներով կարելի է նվիրել այս գիրք մարդկանց, որոնք սիրում են արվեստը»:

Սաթի Սպիվակովայի գրքում տպավորիչ հարցազրույցներն ու մտքերն ընթերցողին մտածելու թեմաներ են տալիս: Հարյուրավոր հարցազրույցներից հեղինակը գրքի համար ընտրել է մի քանի տասնյակը: Արվեստի մասին պատմում են՝ այդ արվեստը ստեղծողները. «Գրքի գաղափարը վաղուց ունեի, 13 տարի հաղորդումս եթերում էր... նյութն առատ էր: Առանձնացրեցի այն հարցազրույցները, որոնց հերոսներն իրենց ժամանակի դասականներն են: Մարդիկ, որոնց խոսքը կարելի է կարդալ այսօր էլ, վաղն էլ: Դրանք երբեք չեն հնանա»:


Սաթի Սպիվակովան վստահ է՝ գիրքը կհետաքրքրի նաեւ «Իրական դասականը» հաղորդման հեռուստադիտողին, քանի որ հաղորդումը դիտելիս մարդիկ հաճախ կենտրոնանում են արտաքինի ու ժեստերի վրա՝ բաց թողնելով խոսքը: Գրքում կարևորը միտքն է, այն ավելի ազդեցիկ է ու մնայուն:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)