BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հայերեն է հրատարակել պրոֆեսոր Էրին Մեյերի

Newmag-ը հայերեն է հրատարակել պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը հրատարակել է միջազգային առաջատար INSEAD բիզնես դպրոցի պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը։ Հեղինակն իր գրքով կոտրում է գլոբալ բիզնեսի անտեսանելի պատնեշները ու ցույց տալիս, թե ինչպե՞ս են մարդիկ մտածում, առաջնորդում և աշխատու

Էրին Մեյերն ուսումնասիրում է աշխարհի ամենահաջողակ բիզնես առաջնորդների որոշումները, նրանց օրինակով ցույց տալիս, թե ինչպես են նրանք աշխատանքային բազմամշակութային միջավայրում մշակութային խնդիրները կարգավորում։  Մեյերն ապրել ու աշխատել է Աֆրիկայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Այդ փորձը Մեյերին առիթ է տվել ուսումնասիրել աշխարհի տարբեր անկյուններում հաղորդակցության ձևերն ու բիզնես համակարգերը: Էրին Մեյերի հետազոտությունները հրապարակվել են Harvard Business Review-ում, Singapore Business Times-ում և Forbes.com-ում: Էրինը 2013-ին հայտնվել է Thinkers50 Radar-ի ցանկում՝ որպես աշխարհի խոստումնալից բիզնես մտածողներից մեկը: 

Խորաթափանց ու կիրառական ուղեցույց, որն օգնում է հասկանալ ու կարգավորել մշակութային տարբերությունները: Ըստ գրաքննադատների, Էրին Մեյերի գիրքը մի հրաշալի ուղեցույց է, որին պետք է հետևեն բոլոր բիզնես առաջնորդները՝ բազմամշակութային միջավայրում հաջողելու համար: Էրին Մեյերը վերլուծությունները համադրում է իր կիրառական խորհուրդների հետ՝ ներկայացնում է մշակութային տարբերությունների բացասական ազդեցությունն ապակոդավորող բանաձև: 

Գրքում հեղինակը պատմում է գործնական շփման՝ մշակութային տարբերություններով պայմանավորված համընդհանուր խնդիրները հասկանալու համակարգված, քայլ առ քայլ մոտեցումը և առաջարկում դրանց արդյունավետ լուծման արդյունավետ միջոցներ։ Ամեն ինչ սկսվում է մարդու վարքը ձևավորող մշակութային գործոնների ճանաչումից։և այդ վարքի պատճառները հետևողական վերլուծելուց, որն էլ իր հերթին թույլ է տալիս կիրառել հստակ ռազամավարություն և բարձրացնել միջմշակութային չհասկացվածությամբպայմանավորված ամենասուր խնդիրների լուծման արդյուանվետությունը կամ էլ առհասարակ խուսափել դրանից։

Սա «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և Newmag-ի համագործակցությամբ լույս տեսած արդեն 3-րդ գիրքն է։ «Մոնոլոգ», «Կապիտալիզմ և ազատություն» գրքերից հետո դեկտեմբերի 11-ին կներկայացնեն Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը»։ Շնորհանդեսին գիրքը կներկայացնեն «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը, Newmag֊ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, թարգմանիչ Դավիթ Սարգսյանը։ Մուտքն ազատ է։

 

Տարածել