Աշխարհի մշակույթների քարտեզը

Էրին Մեյեր

5800 ֏

Նկարագրություն

Այս խորաթափանց ու կիրառական ուղեցույցն օգնում է հասկանալ ու կարգավորել մշակութային տարբերությունները: Այն չափազանց օգտակար է և՛ աշխատանքի, և՛ անձնական կյանքի համար: 

Ամերիկացիները բացասական կարծիք հայտնելուց առաջ գովում են, ֆրանսիացիները, նիդերլանդացիները, իսրայելցիներն ու գերմանացիներն անմիջապես ասում են այն, ինչ մտածում են, հարավամերիկացիներն ու ասիացիները կառչած են հիերարխիկ հարաբերություններին, սկանդինավցիներն էլ կարծում են, որ լավագույն ղեկավարն իրեն դրսևորում է շարքային աշխատողի պես: Եվ երբ նրանք փորձում են աշխատել իրար հետ, քաոսն անխուսափելի է դառնում: 

Այս գրքում պրոֆեսոր Էրին Մեյերը դառնում է մեր ուղեկիցը մի ականադաշտում, որտեղ խիստ տարբեր անցյալ, փորձ ու մտածողություն ունեցող մարդիկ ստիպված են համատեղ աշխատանք կատարել: Իր վերլուծությունները համադրելով իր կիրառական խորհուրդների հետ՝ հեղինակը ներկայացնում է մշակութային տարբերությունների բացասական ազդեցությունն ապակոդավորող բանաձև: 

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը

The Culture Map

ISBN

978-9939-967-14-1

Հրատարակության տարին

2023

Էջերի քանակը

256

Չափսը

14.5x22.3, կոշտ կազմ

Տարածել

Գրքի թրեյլեր

Կարծիքներ (1 Կարծիքներ )

147

Տաթևիկ Շախբազյան

2024/07/27

Թողնել կարծիք

Տես նաև

Կարդա նաև