Գլխավոր Հոդվածներ

Պետությունների առաջին քայլը պետք է լինի մարդկանց ո

Պետությունների առաջին քայլը պետք է լինի մարդկանց ուղեղների պաշտպանությունը. Յուվալ Նոյ Հարարիի նոր տեսությունը (տեսանյութ)

newmag-y-n

Մարդու ուղեղի ցանցահենություն՝ ահա, թե ինչի դեմ պետք է պայքարել 21-րդ դարում: Աշխարհահռչակ գիտնական, եռահատոր բեսթսելլերների հեղինակ Յուվալ Նոյ Հարարին այս միտքն առաջ է քաշում իր «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում: Բացառիկ աշխատության մեջ Հար

Երսուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսորը «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքում գրում է՝ պետությունների առջև հայտնված ու մերօրյա թվացող բազմաթիվ սպառնալիքներն իրականում հին են: Նախ, անդրադառնում է դավադրության տեսություններին, որոնցով հեղեղված է աշխարհը.«Դավադրության տեսությունները միշտ են տարածված եղել, այստեղ նորություն չկա: Այսօր վիճակը նույնիսկ շատ ավելի բարվոք է, քան անցյալում: Միջնադարում, ժանտախտի պատճառը չհասկանալով, լուրեր տարածվեցին, թե մեղավորը հրեաներն են, ասացին՝եկեք հրեաներին սպանենք: Երբ տեղեկություն փոխանցելու միջոցները զարգացան, առաջացան դավադրության տեսությունները տարածելու նոր հնարավորություններ»:

Տպագրության գյուտից հետո ամենաշատ վաճառվող գիրքը ոչ թե Կոպեռնիկոսինն էր կամ Գալիլեինը, այլ «Վհուկներին ինքնուրույն հայտնաբերելու ու սպանելու» ձեռնարկը: Ու այսպես պատմության ամբողջ ընթացքում, բայց տեղեկությունների, հետևաբար, նաև ստերի տարածման տեխնոլոգիաներն այսօր մեծ արագությամբ են զարգանում, ինչը նշանակում է, որ ստերը նույնպես արագ են տարածվում:

Պետք է գտնել նույնպիսի հակավիրուսային ծրագիր մարդու ուղեղը պաշտպանելու համար: Ծրագիր, որը կկարողանամ գնել ու ինքս ինձ պաշտպանել ուղեղի ցանցահենությունից:

Յուվալ Նոյ Հարարին նկատում է՝ ստերին միշտ են հավատում, քանի որ այդպես հեշտ է, ավելին՝ հաճելի է. «Խոսենք 20-րդ դարի մասին: Մենք նացիզմը համարում ենք գաղափարախոսություն, բայց իրականում դա դավադրության տեսություն է, որը վարակեց մի ամբողջ երկիր: Դավադրության տեսություններն այդքան գրավիչ են, քանի որ չափազանց պարզամիտ ու հաճելի են մարդկանց համար: Ճշմարտությունը բարդ ու ցավոտ է: Մարդիկ չեն ուզում դա լսել»:

Եթե քաղաքական գործիչները ճշմարտությունն ասեն երկրի, ժողովրդի, պատմության մասին, հաստատ, կպարտվեն ընտրություններում: Կամ, օրինակ, կորոնավիրուսը: Մարդկանց համար ավելի հեշտ է հավատալ, որորոշ միլիարդատերեր դա ստեղծել են աշխարհը գրավելուհամար, քան հասկանալ, թե վիրուսն ինչ է ու ինչպես է վարակում մարդու մարմինը. «Ես կուզեի որքան հնարավոր է շուտ տեսնել հակավիրուսային ծրագիր ուղեղի համար: Ճիշտ այնպես, ինչպես ունենք համակարգիչների դեպքում, որոնցով պաշտպանում ենք դրանք հարձակումներից: Պետք է գտնել նույնպիսի հակավիրուսային ծրագիր մարդու ուղեղը պաշտպանելու համար: Ծրագիր, որը կկարողանամ գնել ու ինքս ինձ պաշտպանել ուղեղի ցանցահենությունից»:

Կարդացեք նաև

Հանդիպելով տարբեր երկրների ղեկավարներիհետ՝Հարարին փորձում է հասկանալ, թե աշխարհի առաջնորդներն ինչպես են տեսնում ապագայի խնդիրները, ինչպես են մտածում մարդիկ, որոնց ուսերին պետք է լինի ժողովուրդների՝ հիմա նաև ուղեղների պաշտպանությունը նոր իրավիճակում:

Տարածել