Տեղի ունեցավ «Homo Deus.Ապագայի համառոտ պատմություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

January 25, 2021

Այս գիրքը կոտրում է կարծրատիպեր, փոխում մտածելակերպ և դառնում անփոխարինելի աշխատություն դեպի 21-րդ դարի գլխապտույտ իրականություն: Newmag-ը ներկայացնում է համաշխարհային բեսթսելլեր՝ «Homo Deus.Ապագայի համառոտ պատմություն» գիրքը: Յուվալ Նոյ Հարարիի 3-րդ գործի հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում: Թարգմանիչը, խմբագիրները, վերիֆիկանտը ներկայացրել են գրքի բովանդակությունը, կարևորությունը ու ստեղծագործական բուռն ընթացքը:

Newmag-ը ներկայացնում է ապագայի մասին ամենագիտական, բայց ամենապոպուլյար գիրքը՝ Յուվալ Նոյ Հարարիի եռագրության երրորդ մասը՝ «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքի հայերեն հրատարակությունը: Հարարին գուժում է՝ հոմոսափիենսի դարաշրջանն ավարտվել է, սկսվում է հոմոդեուսինը: Ու սա կարող է կործանարար լինել հոմոսափիենսի համար:

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» Հարարիի 3-րդ աշխատությունն է՝ «Sapiens», «21-րդ դարի 21 դասերը» գրքերից հետո: Տաթև Նալբանդյանը՝ գրքի հայերեն հրատարակության խմբագիրը, ընդգծում է՝ այս գրքով հեղինակը մի շարք բացահայտումներ  է անում. «Անմահությունը, երիտասարդության պահպանումը կործանարար է լինելու՝ այս ասելով Հարարին նկատի ունի, որ արհեստական բանականությունը, տեխնոլոգիաների զարգացումը, ի վերջո, դուրս են մղելու մարդուն ու ստրկացնելու են, կախման մեջ է ընկնելու մարդը, կորցնելու է անհատականությունը»։

Մասսայական գործազրկությունը փոխելու է մարդուն ու աշխարհը։ Հարարին կանխատեսում է՝ մարդը ստիպված է լինելու իր կյանքի ընթացքում մի քանի անգամ ձեռք բերել նոր մասնագիտացում:

Մռայլ իրականությունն ու ոչ պակաս մռայլ ապագայի կանխատեսումը վերաբերում է ամբողջ մարդկությանը, բայց  Հարարին նաև զգուշացնում է. իր գրքում կանխատեսումները հավանական սցենար են, ոչ թե մարգարեություն: Եվ հենց իր այդ կանխատեսումը կարող է կանխել մարդկության ավարտը՝ նկատում է Տաթևիկ Նալբանդյանը. «Եթե ես մեջբերում անեմ, ձեզ կարող է թվալ, թե գիտաֆանտաստիկ հոլիվուդյան ֆիլմի սցենար է, բայց իրականում քաղաքակրթության, մարդկության զարգացման պատմունթյունն է»։

  

Մասսայական գործազրկությունը փոխելու է մարդուն ու աշխարհը։ Հարարին կանխատեսում է՝ մարդը ստիպված է լինելու իր կյանքի ընթացքում մի քանի անգամ ձեռք բերել նոր մասնագիտացում: Ըստ Յուվալ Նոյ Հարարիի, եթե նույնիսկ ի հայտ գան նոր աշխատատեղեր, փոփոխություններն արագ են լինելու։ Նոր աշխատատեղ կգտնեն։  «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն գրքի» հայերեն թարգմանիչը բոլոր մռայլ կանխատեսումներին ի պատասխան հուսադրում է, հեղինակը տալիս է նաև ապագայի հավանական սցենարները՝ մարդ արարածը՝ այս դեպքում հոմոդեոսն ունի ընտրություն՝ նկատում է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը. «Ապագայի հավանական տարբեր սցենարների մասին է, ուղղությունը պետք է ընտրել, Հարարին առաջարկել է, սա եք ուզում, թե սա»։

Newmag հրատարակության նոր գիրքն այն բացառիկ դարաշրջանի մասին է, որում ապրում ենք։ Բոլոր նախկին մարտահրավերները հաղթահարված են: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե սովից, այլ գերսնումից, ոչ թե պատերազմներից ու վարակներից, այլ ծերությունից ու ինքնասպանությունից՝ հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանն է մեջբերում գրքից. «Ոչինչ չի լինելու ձեզ հետ, քանի որ վերացող տեսակ եք, հոմոսփիենսը, արագ չի լինի»։  Հրատարակչության խմբագիրը Հարարիի եռագրութունը համարում է գիտական փոփ:

Հեղինակը պարզ լեզվով խոսում է բարդ բաների մասին: Հարարիի միջոցով հարաբերվում ենք գիտական մտքի ու ինտելեկտի հետ: Գրքի վերիֆիկանտ Սմբատ Հովհաննիսյանն էլ փոքրիկ սփոյլ է անում՝ գրքի վերջին մասում Հարարին տալիս է առաջարկներ ու գաղափարներ՝ մարդկությանն ու մարդուն փրկելու համար. «Երեք ռիթմ է առաջինը հոմոսափիենսը նվաճում է, երկրորում իմաստավորում է, երրորդում վերահսկողությունից դուրս գալն է։ Հետաքրքիր գաղսփարներ է դնում, դիտարկել»։

    

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը» երկու տարվա ընթացքում վաճառվել է աննախադեպ՝ վեց միլիոն օրինակով: Թարգմանվել՝ հիսուն լեզուներով, այժմ արդեն նաև՝ հայերեն: Հայերեն հրատարակության համար Newmag-ին աջակցել է Գալաքսի ընկերությունների խումբը: Գալաքսի ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծագործական ծրագրերի պատասխանատու Սոսի Խալիկյանը կարևորում է այս եռահատորի հայերեն թարգմանությունը. «Գալաքսիի համահիմնադիրների համար կարևոր է համաշխարհային ժամանակակից մտքերը հասցնել հայ ընթերցողին: Գալաքսին ապագայակենտրոն ու մարդակենտրեն ընկերություն  է՝ ահա թե ինչու է կարևորվում Հարարիի աշխատությունները»:

Կարդացեք նաև

Newmag հրատարակչության նոր գիրքը՝ Յուվալ Նոյ Հարարիի Հոմոդեուսը կցնցի, կզվարճացնի ու կստիպի մտածել այնպես, ինչպես երբեք չեք մտածել՝ գրական քննադատների կանխատեսումն է: Իսկ Հարարին հուշում է՝ մարդկությանն առաջ է մղում հետաքրքրասիրությունը, անհայտը բացահայտելու բնական, բայց ինքնակործան մղումը: