Ապշեցուցիչ, անհավատալի, հետաքրքիր. համաշխարհային մամուլը Homo Deus-ի մասին (տեսանյութ)

February 25, 2021

2014-ին լույս տեսած «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» բեսթսելլերից երկու տարի անց պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարին վերադարձավ «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գրքով: Այն քննում է 21-րդ դարում մարդկությանը սպասվող խոշոր նախագծերը: Երկու տարում գիրքը վաճառվեց 6 միլիոն օրինակ և թարգմանվեց ավելի քան 50 լեզվով: Այս գիրքը Հանդելսբլատի տնտեսական գրքերի գերմանական մրցանակին արժանացավ որպես «տարվա ամենախոհուն ու ազդեցիկ տնտեսական գիրք»: Կրակովի Յագելոնյան համալսարանը 2019-ին այն ճանաչեց «Տարվա իմաստուն գիրք»: Homo Deus-ի վերաբերյալ համաշխարհային հեղինակություն ունեցող պարբերականների կարծիքները Newmag-ը մեկտեղել է մեկ տեսանյութում:

Գիտնականները պնդում են, որ  «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն»  գիրքը ցնցելու է ընթերցողին՝ ստիպելով մտածել այնպես, ինչպես երբեք նախկինում չեք մտածել:  Այս գործը համաշխարհային ազդեցիկ մամուլում բարձր գնահատականի է արժանացել: Հիացական Կարծիքներ են հրապարակել Guardian, Financial Times, Washington Post հեղինակավոր պարբերականները: Քննադատների խոսքով, գիրքը նոր լույսի ներքո ցույց է տալիս, թե ուր է գնում մարդկությունը:

Ըստ Guardian -ի  Հարարիի այս գիրքն աչքի է ընկնում հատկապես իր սրամտությամբ.  «ՀմայիչՀոյակապ գիրք է՝ սուր պատկերացումներով և խայթող սրամտությամբ լի... Հնարավոր չէ ընթերցել առանց գլխապտույտ ունենալու»:

Հարարին միանգամայն նոր ու թարմ անկյունից է ներկայացնում այն ամենը, ինչ թվում էր, թե արդեն գիտենք: Ապշեցուցիչ է:

Financial Times-ի բնորոշմամբ,  տասնյակ օրհասական հարցեր Հարարին մեկտեղել է մի գործում.  «Հետաքրքիր է տեսնել, թե այդ տաղանդավոր հեղինակն ինչ հեշտությամբ է շոշափում այդքան բազում թեմաներ: Հարարին միանգամայն նոր ու թարմ անկյունից է ներկայացնում այն ամենը, ինչ թվում էր, թե արդեն գիտենք: Ապշեցուցիչ է»:

Ըստ Washington Post-ի, գրքի մեծագույն արժեքը հենց գրողն է. «Հարարին օժտված է մեծ գաղափարներն ընկալելի ներկայացնելու և դրանք թեթև ու զուսպ հումորով համեմելու  ունակությամբ: Նա ոչ թե պարզապես պատմության, այլ մետապատմության դասեր է առաջարկում»:

Homo Deus-ը ոչ միայն աշխարհի մասին ձեր ընկալումն է փոխում, այլև անցյալն է նկարագրում այլ լույսի ներքո:

Նոբելյան դափնեկիր Դանիել Կանեմանի կարծիքով, Հոմո Դեուսը միանգամայն նոր մտածողություն է, որն օգնում է տեսնել ավելին. «Homo Deus-ը կցնցի ձեզ: Այն ձեզ կզվարճացնի: Բայց նախ և առաջ այն ձեզ կստիպի մտածել այնպես, ինչպես նախկինում երբեք չեք մտածել»:

Կարդացեք նաև

Mail on Sunday -ն գիրքը բնորոշել է մեկ բոռով՝ հրաշալի: Ըստ պարբերականի, Homo Deus-ը ոչ միայն աշխարհի մասին ձեր ընկալումն է փոխում, այլև անցյալն է նկարագրում այլ լույսի ներքո: Յուվալ Նոյ Հարարին Homo Deus-ում միանգամայն պարզ և ընկալելի ձևով ներկայացնում է, թե դեպի ուր է շարժվում մարդկությունը: Հարարին նախազգուշացնում է լուրջ հիմնախնդիրների մասին, որոնց լուծումները պետք է գտնել հենց այսօր: