Պատերազմի զինակիցը ընկեր է ամբոջ կյանքի համար. տղերքը «Կյանքի նյարդը» վեպում (տեսանյութ)

October 16, 2020

Newmag հրատարակչության «Կյանքի նյարդը» վեպը 1991-93թթ. արցախյան հերոսամարտի մասին է: Արման Սաղաթելյանը ամբողջ պատմության ընթացքում նուրբ գծով ցույց է տալիս իր և Տիգրանի ընկերական հարաբերությունները: Միասին մարտի դաշտ մեկնած, միասին բոլոր դժվարություններն ու հաղթանակի ցնծությունը զգացած ընկերներն իրենց օրինակով են հասկացել՝ ընկերությունը, որն անցել է մարտի դաշտի փորձությունները, ամբողջ կյանքի համար է:    

Հաղորդակցման վարպետ, հավատարիմ, համառ ու հակառակվող, անկանխատեսելի, գաղափարներով լի.  ով է  գլխավոր  հերոս Տիգրան Մուրադյանը, հանուն որի ընկերը, ինչպես Արմանն է ասում, հուշարձան է դրել գրքի տեսքով: Ով է տարբեր ոլորտներում նորանոր տեսություններ ստեղծող Տիգան: Մինչ Սյագոն փորձում էր գրել, զանգել, կապ հաստատել Բարսելոնայում ապրող ընկերոջ հետ`այս զանգի մասին տեղեկացնելու համար, Նոր ծանոթությունների վարպետն արդեն կապի մեջ էր մեզ հետ:

Տիգան  վիրավորվել է ընկերոջ աչքի առաջ: Հրետակոծության ժամանակ նրա բախտն այնպես է բերել, որ կինոյի է նման: Տիգրանը պատմում է՝ Սյագոն  զննում էր զենքն ու աչքերին չէր հավատում` գնդակը նախ ինքնաձիգին է դիպել, ջարդել, հետո նոր ուսին: «Բժիշկը զոհվեց ուղղաթիռում` հոյակապ մասնագետ: Նրա շնորհիվ հիմա սպորտով եմ զբաղվում: Երկար տևեց բուժումը»:  

Ինչ է փոխվել 3 տասնամյակ անց, պատասխանում է Տիգրանը. «Հոգով-մտքով նույնն  եմոչինչ չի փոխվել: Ավելի  լրջացել ենք»:  Տիգան հաստատեց, այն էլ` հպարտությսմբ` Սյագոն ինչ գրել է իր մասին` ծայրից ծայր ճիշտ է: Ոչ մի չափազանցում: Կարդացել է ու ճանաչել իրեն: Ու, ինչպես պարզվեց, բնավորության հիմնական գծերը 30 տարում չեն փոխվել: Իսպանիայի ոստիկանները՝ վկա: Ծառայության են դուրս գալիս տիգրանական տեսություններով:

Տիգան  վիրավորվել է ընկերոջ աչքի առաջ: Հրետակոծության ժամանակ նրա բախտն այնպես է բերել, որ կինոյի է նման: Տիգրանը պատմում է՝ Սյագոն  զննում էր զենքն ու աչքերին չէր հավատում` գնդակը նախ ինքնաձիգին է դիպել, ջարդել, հետո նոր ուսին: «Բժիշկը զոհվեց ուղղաթիռում` հոյակապ մասնագետ: Նրա շնորհիվ հիմա սպորտով եմ զբաղվում: Երկար տևեց բուժումը»:   

Կարդացեք նաև

Սյագոյի նկարագրած տեղերով հասանք այն ժամանակվա հոսպիտալի շենք, ուր շտապում էր Արմանը ընկերոջ մոտ: Վերակառուցվել ու Արցախի Պետեկամուտների կոմիտե է դարձել: Այդտեղ բուժվելու ընթացքում Տիգան փշերի վրա էր. «Երբ վիրավոր էին բերում, վազում էի, որ սնեմ` հո ընկերներս չեն»:

Հենց այդտեղ` հոսպիտալում էլ ընկերները պայմանվորվեցին՝ երբ երեխաներ ունենան, իրենց հորեղբայր Սգո ու հորեղբայր Ձի կասեն: Խոստումը կատարել են: Հիմա սպասում են առաջիկա հանդիպմանը. «Բա  մի  տարի չեմ տեսել: Հուսով եմ շուտով կհանդիպենք մեր մանղալների շուրջ»: